Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Նոր հայկական բժշկական հանդեսը»` միջազգային ասպարեզում

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Նոր հայկական բժշկական հանդեսի» էլեկտրոնային տարբերակն այսուհետ կտեղադրվի «Elsevier» հրատարակչության` 2012 թ. համացանցային միջազգային բազայում:

«Elsevier»-ը, որ հիմնվել է 1880-ին Ամստերդամում, աշխարհի առաջատար հրատարակչություններից է։ Այն տպագրում է շուրջ 2 հազար գիտական պարբերական` ընդգրկելով աշխարհի գիտական հոդվածների քառորդ մասը:

«Elsevier»-ը նաև հզոր էլեկտրոնային ցանց ունի. «ScienceDirect» բաժնի գիտական հոդվածներին ծանոթանում է 10,2 միլիոն այցելու։ Միայն «SciVerse ScienceDirect»-ի էլեկտրոնային էջի տվյալների բազայից օգտվում են աշխարհի 30 միլիոնից ավելի գիտնականներ, ուսանողներ և բժիշկներ։ ԱՄՆ-ի հոսպիտալների և բժշկական դպրոցների 98%-ը «MD Consult» բաժնի կլինիկական գիտելիքների ներքին բազայի օգտատեր է:

«Elsevier»-ը ծառայություներ է մատուցում աշխարհի 180 երկրների շուրջ 4500 կազմակերպությունների ու համալսարանների: Ընկերության արտադրանքի բաժանորդներն են ինչպես աշխարհի գիտահետազոտական կենտրոնները, այնպես էլ Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի մասնավոր ձեռնարկությունները:

«Նոր հայկական բժշկական հանդեսի» ընդգրկումը «Elsevier»-ի համացանցային բազայում լայն հնարավորություններ է բացում բժշկականի գիտական հանդեսի միջազգային ճանաչման և նոր համագործակցությունների հաստատման համար:

«Նոր հայկական բժշկական հանդեսի» ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր մեր հանրապետության անկախացումից հետո` հայկական բժշկական մեկ ամսագրում Հայաստանի և սփյուռքի ճանաչված ու երիտասարդ գիտնականների գործունեությունը համալիր ներկայացնելու նպատակով: Եվ այս հարցում նախաձեռնություն հանդես բերեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` 2007թ-ի նոյեմբերից հիմնադրելով և սեփական ուժերով հրատարակելով «Նոր հայկական բժշկական հանդեսը» (The New Armenian Medical Journal): Լեզվական արգելքներին դիմակայող անգլալեզու, բժշկագիտության արդի ձեռքբերումները ներկայացնող պարբերականը կարճ ժամանակահատվածում արժանացավ օտարերկրացի հայտնի գիտնականների, նաև բարձր ցուցանիշներ ունեցող միջազգային մի շարք հրատարակչությունների ուշադրությանը: Գիտնականներից շատերը ոչ միայն տպագրվում են ամսագրում, այլև հանդես են գալիս արդեն հրապարակված հոդվածների մասին գրախոսականներով:

Հանդեսը թողարկում է նաև մոնոթեմատիկ (միևնույն թեմային առնչվող) համարներ, որոնք ընդգրկում են արդի ժամանակահատվածում բժշկագիտության կոնկրետ ուղղության հրատապ խնդիրներն արծարծող հոդվածները` ամբողջական տեսքով ներկայացնելով բժշկական այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներն ու հետագա ծրագրերը: Որոշակի դեպքերում հրատարակվում են նաև համաժողովների (oրինակ` Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի, ինչպես նաև առանձին մասնագիտություններին նվիրված գիտաժողովների) ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանիներ` հոդվածների տեսքով: Մեծ արձագանք են ստացել մասնավորապես կանխարգելիչ բժշկությանը նվիրված երկու մոնոթեմատիկ հանդեսները` նվիրված ՀՀ տարբեր շրջաններում տարաբնույթ հիվանդությունների տարածվածությանը և դրանց կանխարգելման ու բուժման եղանակներին:

«Նոր հայկական բժշկական հանդեսում» ներկայացվում են բոլոր նյութերի հայերեն համառոտագրությունները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook