Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանը գիտական հզոր ներուժ ունի

26.10.2011
Տեղի ունեցավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շնորհավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պետական բարձրագույն պարգևների արժանացած պրոֆեսորներին։

Ռեկտորը նաև շնորհավորեց բոլոր համալսարանականներին և առաջին հերթին «Նոր բժշկական հանդեսի» խմբագրակազմին` միջազգային ամսագրի Հավաստագիր ստանալու առիթով։

«Սա ոչ միայն մեր համալսարանի հպարտությունն է, այլև լուրջ ձեռքբերում և բացառիկ երևույթ է Հայաստանի համար»,-շեշտեց նա։

Պրոֆեսոր Դերենիկ Դումայանն առաջարկեց համալսարանի որոշ ամբիոններ անվանակոչել այդ ամբիոնների հիմնադիրների կամ պրոֆեսորների անուններով, ովքեր մեծ ավանդ են ունեցել ինչպես համալսարանի գործունեության, այնպես էլ Հայաստանի բժշկագիտության զարգացման ասպարեզում։

«Մեր համալսարանում մեծ վաստակ ունեցած մարդկանց այս կերպ մեծարելու համար կարգ ենք մշակել և այնպիսի չափորոշիչներ հաստատել, որ, իրոք, ամենաարժանավորներն ընտրվեն։ Կարծում եմ, որ ամբիոնները այնպիսի անուններ կներկայացնեն, որ անգամ տասնամյակներ անց վերապահումով չմոտենան»,-ասաց ռեկտորը։

Այնուհետև, ինչպես նախատեսված էր օրակարգով, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ներկայացրեց գիտական կադրային փոփոխությունները` ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի կրթական բաղադրիչների միավորման արդյունքում :

Պրոռեկտորը նշեց, որ ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի կրթական բաղադրիչների միավորման արդյունքում համալսարանի գիտական ներուժն ակնհայտորեն հզորացել է։

Համալսարանում այսօր աշխատում է գիտությունների 161 դոկտոր, 480 թեկնածու։

Գիտական կոչում ունի 264 աշխատակից։ Նրանցից 4-ը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, 3-ը` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 80-ը` պրոֆեսոր, 171-ը` դոցենտ և 6-ը` ավագ գիտաշխատող։

Ռեկտոր Դերենիկ Դումանյանը հույս հայտնեց, որ երկրում բացառիկ գիտական ներուժ ունենալը էականորեն կնպաստի համալսարանում գիտահետազոտական աշխատանքներին նոր թափ հաղորդելուն։

Այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊԲՀ գիտական խորհուրդը հաստատեց ֆակուլտետային խորհուրդների որոշումը գիտական կոչումներ` 4 պորֆեսոր և 4 դոցենտ, շնորհելու մասին։

 

Find us on Facebook