Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պետական պարգևներ մեր պրոֆեսորներին

Շնորհավորում ենք

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` իրենց բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների, լավագույն արդյունքների հասած վաստակաշատ մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով: Նրանց թվում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորներ։

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Գիտության և առողջապահության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Վալերի Գուրգենի ՏԱՏԻՆՑՅԱՆԻՆ և Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Նահապետի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ։

Իսկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դմիտրիի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Վաստակավոր բժշկի կոչում։

Պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ Նախագահը նշել է. «Ինձ համար այս պարգևների հանձնումը պատիվ է, որովհետև այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է և նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը։

Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, շինարար թե քաղծառայող, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք: Ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են: Վահան Տերյանն ասում էր. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար, եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի, թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին, և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում»:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հայրենիքն արժանին է մատուցում նրանց, ովքեր ապրում ու աշխատում են այդ գիտակցությամբ, ովքեր չափանիշ են ձևավորում, քանզի վաղվա սերունդը հենց այդ չափանիշներով է առաջնոդվելու:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook