Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան

11.10.2011
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ համալսարանի դասախոսներ Էդուարդ Ավետիսյանի, Մելիք Սողոմոնյանի, բուհի վարչական աշխատակիցներ Լարիսա Պարսեղյանի, Սամվել Բարոյանի և Գոռ Մաթևոսյանի հետ այցելեցին Արևմտյան Հայաստան:

Պատմական հայրենիք կատարած ճանապարհորդության առաջին կանգառը Կարսն էր` հինավուրց բերդով և Սուրբ Առաքելոց եկեղեցով (ցավոք` մզկիթի վերափոխված): Համալսարանականների վրա ծանր տպավորություն էր թողել Ե. Չարենցի` կիսավեր ու անմխիթար վիճակում հայտնված տունը:

Հաջորդ հանգրվանը Վանն էր, Վանա կապուտակ լիճն ու քաղաքի ուրարտական հնամենի ամրոցը: Հայկական եկեղեցաշինական լավագույն կառույցներից մեկը համարվող Աղթամարի եկեղեցում ուսանողների կատարմամբ հնչել է հայկական ժամերգություն:

Պատմական հայրենիք ճանաչողական այցի ընթացքում ԵՊԲՀ-ականները նաև հաղթահարել են Արարատի մոտ 2 հազար կմ-ը` ծածանելով հայկական Եռագույնը բիբլիական լեռան այդ բարձրությունից:

Համալսարանականներն այնուհետև այցելեցին Սարիղամիշ ու Ալաշկերտ քաղաքներ, որոնք հին ժամանակներում հայտնի են եղել որպես հայկական մշակութային օջախներ:

Ինչպես վկայում են ճամփորդության մասնակիցները, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Արևմտյան Հայաստան կատարած այցելությունը ոչ միայն տպավորիչ էր, այլև` հուզիչ։

Համալսարանականների ուղևորությանն աջակցել են ԵՊԲՀ ռեկտորը, ուսանողական խորհրդարանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Անի-Տուր» տուրիստական գործակալությունը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook