Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«DAAD»-ը Երևանի պետական բժշկական համալսարանում

05.10.2011
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օրերս հյուրընկալվել էին «DAAD»-ի (Գերմանական ակադեմիական փոխանակային ծառայություն) երևանյան տեղեկատվական կենտրոնի ներկայուցուցիչները:

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Թինե Լաուֆեն մանրամասներ ներկայացրեց գրասենյակի դրամաշնորհային ու փոխանակային ծրագրերի, ամառային կուրսերի, ինչպես նաև Գերմանիայի տարբեր համալսարաններում իրականացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:

Թ.Լաուֆեն տեղեկացրեց, որ ծրագրերին կարող են մասնակցել համալսարանի ինչպես տարբեր կուրսերի ուսանողները, կլինիկական օրդինատորներն ու ասպիրանտները, այնպես էլ` տեսական, կլինիկական առարկաներ դասավանդող մասնագետները, բժիշկ-կլինիցիստներն ու գիտական կամ լաբորատոր հետազոտությամբ զբաղվող աշխատակիցները:

ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը նշեց, որ դրանցով հետաքրքրվում են ԵՊԲՀ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, ինչը վկայում է գրանսեյակի կողմից նշված ծրագրերի կարևորությունն ու արդիականությունը:

Հանդիպման մասնակիցներին «DAAD»-ի ներկայացուցիչները ծրագրերի մասին տեղեկատվական նյութեր տրամադրեցին:

 

Find us on Facebook