Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ



Կազմավորվել է 1999թ.-ին՝ մինչ այդ ինքնուրույն գործող բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետների միավորման հիման վրա և, փաստորեն, համարվում է բուժական ֆակուլտետի իրավահաջորդը: Բուժական ֆակուլտետը հիմնադրվել է 1920թ.-ին: 1927թ.-ին ֆակուլտետն ավարտել են առաջին 32 բժիշկ-շրջանավարտները:

Ֆակուլտետի առաջին դեկանը (մինչև 1937թ.) եղել է Ս.Խ. Բաղդասարյանը, որը միաժամանակ ղեկավարել է սոցիալական հիգիենայի ամբիոնը: Հետագայում բուժական ֆակուլտետի դեկանի պաշտոնը վարել են դոցենտ Ռ.Ա. Աղասարյանը, պրոֆեսորներ Գ.Ա. Մինասյանը, Վ.Գ. Մխիթարյանը, Ա.Հ. Բեգլարյանը, Վ.Զ. Գրիգորյանը, դոցենտ Լ.Ա. Ֆրանգուլյանը, պրոֆեսորներ Ռ.Ս. Մամիկոնյանը, Վ.Պ. Հակոբյանը, Վ.Ա. Շեկոյանը, Գ.Պ. Քյալյանը, Ս.Խ. Գրիգորյանը, Ա.Գ. Հարությունյանը, Մ.Մ. Միրիջանյանը, Ս.Ա. Ավետիսյանը, Ն.Բ. Շահվերդյանը:


Ուսուցումը

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բազային կրթությունը կազմակերպվում է բակալավրիատում 5 և մագիստրատուրայում 2 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ մինչև 4 տարի տևողությամբ: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ներկայումս ֆակուլտետում սովորում են շուրջ 3000 ուսանողներ: Բակալավրիատում ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր: Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում ավելի փոքր խմբերով ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների կատարելագործմամբ:

Բակալավրիատն ավարտելուց հետո տրվում է բժշկագիտության բակալավրի, իսկ մագիստրատուրան ավարտելուց հետո «բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ ամբիոններում՝

  • թերապիայի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 ամբիոններ,
  • վիրաբուժության թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 ամբիոններ,
  • մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, թիվ 2 ամբիոններ,
  • մանկաբուժության թիվ 1, թիվ 2 ամբիոններ:


Ընդհանուր բժշկության ֆակուլտետի խորհրդի կազմը


Դեկանատ

Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը: Դեկանատը ֆակուլտետի ղեկավար մարմինն է, որն զբաղվում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Այն ծավալում և կոորդինացնում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները: Դեկանատին կից գործում է ֆակուլտետի գիտական խորհուրդը և ուսանողական դեկանատը:

Դեկանի պաշտոնակատար`
Դեկանի տեղակալներ՝ Անդրեյ Վլադիմիրի Պապյան, բ.գ.թ., դոցենտ
Դիանա Մարտինի Մուրադյան, բ.գ.թ., դոցենտ
Վարդուհի Հարությունի Պողոսյան, բ.գ.թ., դոցենտ
Գրիգորի Էդուարդի Երզնկյան, բ.գ.թ., ասիստենտ
Գիտական քարտուղար՝ Նոնա Համլետի Մարտիրոսյան, բ.գ.թ., ասիստենտ


Ընդհանուր բժշկության ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.


Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 585 695
Ֆաքս` (+37410) 582 532
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook