Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 1-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսեցիներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։

Ուսումնական տարվա առաջին օրվա ավանդական հանդիսության մասնակիցների թիվը թեև սորվորականից փոքր էր, սակայն դա բնավ չէր նվազեցնում պահի հանդիսավորությունը:

Առաջին կուրսեցիներին ուղղված իր խոսքում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց.

«Ուրախ եմ շնորհավորել ձեզ՝ առաջին կուրս ընդունվելու առիթով: Դուք ընտրել եք դժվար մի մասնագիտություն, որն անմնացորդ նվիրում է պահանջելու ձեզանից: Հիշեցեք, որ բժշկական համալսարանում ուրախ են դիմավորել ձեզ, անել ամեն ինչ՝ մասնագիտական բարձր գիտելիքներ տալու համար: Դուք ձեր հերթին պարտավոր ենք լավ սովորել, լինել կարգապահ, բարձր պահել այն կրթօջախի անունը, որի ավելի քան 30000 շրջանավարտները մեծ ներդրում ունեն ոչ միայն Հայաստանի առողջապահության բնագավառում, այլև այլ երկրներում:

Ձեր ուսանողական կենսագրության մեջ երկու հանգամանք չափազանց յուրօրինակ են: Նախ՝ ԲՈՒՀ եք ընդունվել Հայաստանի անկախ Հանրապետության 20-ամյակի տարում: Ապա՝ հանրակրթական դպրոցների շրջանավարտ չտալու հանգամանքով պայմանավորված՝ սովորելու եք փոքրաթիվ խմբերով:

Լավ սովորողների համար բարեբախտություն կհամարվի 15-16-ի փոխարեն 6-7 հոգանոց խմբերում սովորելը: Վատ սովորողներին ամեն օր դաս պատասխանելու հանգամանքը կստիպի ամեն օր դաս սովորել:

Անհարգելի բացակայություն ունեցողները մեր կրթօջախում չափազանց մեծ դժվարությունների կհանդիպեն, ընդհուպ՝ հեռացում, քանի որ բժշկի մասնագիտությունը կիսատ-պռատ սովորել չի հանդուրժում:

Դուք պարտավոր եք իմանալ ձեր իրավունքներն ու պարտականությունները և պահպանել ու կատարել դրանք՝ շարունակելով այն ավանդույթները, որոնք արմատավորված են բժշկական համալսարանում»:

Այնուհետև ռեկտորը նորեկներին ծանոթացրեց բժշկական համալսարանի ղեկավար անձնակազմին:

Առաջին կուրսեցիների հետ ըստ ֆակուլտետների առանձին հանդիպումներ ունեցան նաև դեկանները, դեկանատների աշխատակիցները։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook