Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ-ի ուսանողների հյուրն էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը

Սեպտեմբերի 1-ին բժշկական համալսարանի ուսանողների հյուրն էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Կարապետյանը: Նա ապագա բժիշկներին պատմեց հայ-իտալական հարաբերությունների սերտացման մասին, Իտալիայում հայ մշակույթը ներկայացնող «Հայկական Վենետիկ», «Սուրբ Ղազարից մինչև Հայաստան», «Դվինը որպես մետաքսի ճանապարհի կենտրոն» և այլ ծրագրերի մասին:

Ռուբեն Կարապետյանն ուսանողներին կոչ արեց լավ մասնագետներ դառնալ և նոր խոսք ասել բժշկության ասպարեզում: Իսկ որ առավել կարևոր է` լինել հայրենասեր:

Ուսանողներին բնականաբար հետաքրքրում էին փոխանակային ծրագրերը: Դեսպանը որպես Իտալիայում կրթությունը շարունակելու կամ վերապատրաստվելու պարտադիր պայման խորհուրդ տվեց սովորել իտալերեն:

 

Find us on Facebook