Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Օտարերկրացիների ուսուցման դեկանատ

Հիմնադրվել է 1957թ.-ին։

Առաջին ուսանողները եղել են սփյուռքահայեր Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Բուլղարիայից: 1985թ-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում ռուսերեն լեզվով՝ հնդիկների, արաբների, իրանցիների և այլ ազգության ներկայացուցիչների համար: 2000թ.-ից ուսուցումը իրականացվում է նաև անգլերեն լեզվով: Մինչ օրս դեկանատը տվել է 657 անգլալեզու, ավելի քան 2000 հայալեզու և ռուսալեզու շրջանավարտներ:

Ներկայումս Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ուսանողներ են Հնդկաստանի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրանի, Իրաքի, Կանադայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Աբխազիայի, Մալդիվյան կղզիների, Շրի Լանկայի, Մավրիկիայի 741 քաղաքացիներ:


Ուսուցումը

Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հետևյալ ֆակուլտետներում`

  • Ընդհանուր բժշկություն,
  • Ստոմատոլոգիական,
  • Դեղագիտակական։

Ուսման տևողությունը ընդհանուր բժշկություն ֆակուլտետում 6 տարի է, շրջանավարտները ստանում են բուժական գործ բժշկի որակավորում, Ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի՝ շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, Դեղագիտական ֆակուլտետում՝ 5 տարի՝ շնորհվում է դեղագետի որակավորում:

Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալսարանական, քաղաքային և հանրապետական կլինիկաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռք բերմանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:

Օտարերկրյա ուսանողները ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և մյուս միջոցառումներին: Դեկանատն աջակցում է ուսանողների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:

Դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:


Դեկանատ

Դեկան՝ Աննա Վլադիմիրի Սարգսյան, բ.գ.թ., դոցենտ
Դեկանի տեղակալ՝ Անահիտ Զախարի Ազնաուրյան, կ.գ.թ.
Ավագ մասնագետ՝ Մարգարիտա Նոդարի Բաբլոյան
Ավագ մասնագետ՝ Լիլիթ Միհրդատի Գևորգյան



Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան,
Օտարերկրացիների ուսուցման դեկանատ
Հեռ.` (+37410) 545 832
Ֆաքս` (+37410) 582 532
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook