Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պլաստիկ վիրաբուժության համաշխարհային մեծությունները Երևանում

Հունիսի 28-30-ը Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) 3-րդ միջազգային համաժողովը` «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով:

Համաժողովի կազմակերպիչներն էին AAPRAS-ը և ԵՊԲՀ-ն:

Համաժողովն անցավ Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS), Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության (ESPRAS) և Էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո:

Նպատակն աշխարհի այլ երկրների պլաստիկ վիրաբույժների հետ գործնական կապերի հաստատման, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով Հայաստանում պլաստիկ վիրաբուժության որակի և բուժման արդյունքի բարելավումն էր:

Համաժողովին ողջույնի ուղերձներ էին հղել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը, IPRAS-ի նախագահ Մարիտա Էյզենման-Կլեյնը (Գերմանիա) և (ESPRAS)-ի նախագահ Անդրեաս Յակոմետիսը (Հունաստան):

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին աշխարհի 20 երկրների 150 պլաստիկ վիրաբույժներ: Ընթերցվեցին միջազգային փորձագետների 6 դասախոսություններ, 7 սեկցիաներում` շուրջ 60 զեկուցումներ։ Կազմակերպվեց 10 կլոր սեղան, որոնցում բացի նեղ մասնագիտական թեմաներից քննարկվեցին Եվրոպայում ու Ամերիկայում մասնագիտական կրթությանը, պլաստիկ վիրաբույժների կողմից իրականացվող հումանիտար առաքելությանը վերաբերող հարցեր։

Համաժողովի նյութերը` շուրջ 90 աշխատանք, կամփոփվեն տպագիր ժողովածուի մեջ:

Կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացվեցին պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող տարբեր հարցեր։

Համաժողովի շրջանակներում կայացավ նաև Հանրային օր (Public day), որտեղ ներկայացվեցին հետևյալ թեմաները.

  • կրծքագեղձի մեծացումն ի հաշիվ օրգանիզմի ճարպային ավելցուկների,
  • կրծքագեղձի վերականգնումն օնկոլոգիական վիրահատությունից հետո,
  • լիպոսակցիա` որքանո՞վ է այն անվտանգ,
  • դեմքի փոխպատվաստում,
  • ցողունային բջիջներ և երիտասարդացում:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook