Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Գլխավոր բժիշկ` Արեն Յուրիի Բաբլումյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցը հանդիսանում է ԵՊԲՀ-ի ամբիոնների կլինիկական բազա:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (նախկինում՝ թիվ 1 կլինիկական հիվանդանոց) 2002թ.-ից ընդգրկվել է ԵՊԲՀ-ի կազմում, ինչը հնարավորություն է ընձեռել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներգրավել բուժական գործում` համադրելով ուսումնական և պրակտիկ բժշկության գործընթացները:

ԵՊԲՀ-ի բազա լինելը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժանձնակազմին հնարավորություն է տվել շարունակաբար վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների համալսարանական առաջատար կլինիկաներում։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի շատ մասնագետներ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնագիտացված ասոցիացիաների անդամներ են:

Հիվանդանոցի կազմում գործում են՝

  • Ակնաբուժության կլինիկա,
  • Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկա,
  • Անհետաձգելի բուժօգնության ծառայություն,
  • Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա,
  • ԵՊԲՀ-ի բուժկետ,
  • Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա,
  • Թերապիայի կլինիկա,
  • Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա,
  • Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա,
  • Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա,
  • Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկա,
  • Կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիա,
  • Հանրակացարանի բուժկետ,
  • «Հերացի» պոլիկլինիկա,
  • Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոն,
  • Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա,
  • Ռադիոլոգիայի կենտրոն,
  • Սեքսապաթոլոգիայի կլինիկա,
  • Վիրաբուժության կլինիկա,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա,
  • Ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և սպորտային բժշկության կլինիկա:

Հիվանդանոցային համալիրը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել ցանկացած ախտորոշումով հիվանդներին։


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Աբովյան 58, 60, 60/1, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
Հեռ.՝ (+3740) 58 22 44, (+3740) 56 35 08 (անհետաձգելի բուժօգնության ծառայություն),
(+3740) 56 17 78 (գլխավոր բժշկի ընդունարան)
Ֆաքս՝ (+3740) 56 52 47
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook