Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դերենիկ Դումանյանը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր

stgma

30.04.2011

Այսօր տեղի ունեցավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Օրակարգում համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր:

Ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը համառոտ ներկայացրեց բուհի հետագա զարգացման և բարեփոխումների հիմնադրույթները:

Խորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանը, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի տնօրեն Մ. Մկրտչյանը, պաշտպանեցին Դերենիկ Դումանյանի թեկնածությունը՝ ներկայացնելով նրա անցած ճանապարհը, փորձառությունն ու բարձր պատրաստվածությունը:

Նիստին և քվեարկությանը մասնակցեցին խորհրդի բոլոր 32 անդամները: Ձայների 31 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ Դերենիկ Դումանյանն ընտրվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր:

Խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նորընտիր ռեկտորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ վստահեցնելով, որ խորհուրդը կաջակցի բուհի զարգացման ծրագրերին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook