Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համագործակցություն Երևանի պետական բժշկական համալսարանի և Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիայի միջև

stgma Ս.թ. փետրվարի 9-ին կայացավ հանդիպում Երևանի պետական բժշկական համալսարանի և Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիայի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց Alma Mater-ները և դիտարկեցին համագործակցության զարգացման հնարավոր ուղիները: Երկու բուհերի մասնագետները կիսվեցին ընդհանրական խնդիրների հաղթահարման իրենց փորձով:

Հանդիպման ընթացքում որոշվեց իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր՝ ամռան ամիսներին Ստավրոպոլի ակադեմիայի ուսանողները պրակտիկա կանցնեն Երևանի պետական բժշկական համալսարանում: Վերջին փաստը հատկապես մեծ նշանակություն ունի ակադեմիայում ուսանող հայ երիտասարդների համար, ովքեր արձակուրդն անցկացնում են հայրենիքում, ծնողների և բարեկամների հետ: ԵՊԲՀ ուսանողներն ու դասախոսներն, իրենց հերթին, կանցնեն համապատասխանաբար՝ պրակտիկա և վերապատրաստման դասընթացներ Սատորոպոլի ակադեմիայում:

Այցի շրջանակներում կնքվեց համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է ինֆորմացիայի փոխանակում, համատեղ ծրագրերի, կոնֆերանսների, սեմինարների, հետազոտությունների իրականացում և ուսումնական և մեթոդական նյութերի փոխանակում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook