Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բացվեց Երևանում եզակի բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիան

lab-opening-news Ս.թ. նոյեմբերի 23-ին հանդիսավորապես բացվեց Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիան: Լաբորատորիան համալսարանի գործող լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի մի մասն է և գտնվում է համալսարանական առաջին հիվանդանոցային համալիրի տարածքում:

Լաբորատորիան հագեցված է ժամանակակից նորագույն սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետներում ստանալ շուրջ հարյուր ճշգրիտ ախտորոշիչ տվյալներ սիրտանոթային, ժառանգական, ուռուցքային և վարակիչ հիվանդությունների վերաբերյալ։ Նշյալ սարքավորումների կիրառությունը հնարավորություն է ընձեռում հետազոտել օրական 300 հիվանդ: Լաբորատորիան տեխնիկապես զինվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ։ Ընկերության կողմից ներդրված գումարն օգտագործվել է որպես կանխավճար, իսկ մնացածը մարվելու է ԵՊԲՀ-ի կողմից մեկուկես տարվա ընթացքում։ Լաբորատորիայում գործում են հետևյալ սարքավորումները.

  • ԴՆԹ/ՌՆԹ ավտոմատ անջատող սարք
  • Իրական ժամանակում ՊՇՌ սարք
  • Ցենտրիֆուգ
  • Ծրագրավորվող ռոտատոր
  • Հեմատոլոգիական և մարմնի կենսաբանական հեղուկների ավտոմատ վերլուծիչ
  • Իմունաբանական ավտոմատ վերլուծիչ և բիոքիմիական ավտոմատ վերլուծիչ

ԵՊԲՀ-ի և ՀԷՑ-ի միջև դեռևս 2007թ. սկիզբ առած համագործակցության արդյունքում գործարկվել է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի կոգեներացիոն էներգակենտրոնը, ինչը հնարավորություններով եզակի է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Այս ինքնատիպ համակարգը գործնական կարևոր նշանակություն ունի ինչպես ողջ համալսարանի, այնպես էլ համալսարանական ավանում տեղակայված կլինիկական և հիվանդանոցային համալիրների ջեռուցման, հովացման և ջրամատակարարման համար։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook