Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Վերապատրաստման ծրագիր Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ ֆոն Բերգման» կլինիկայում

ernst_logo 2009 թվականից ի վեր Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Էռնստ ֆոն Բերգման կլինիկայի հետ, որը փորձառու անձնակազմով համալրված և նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած կլինիկական բազմապրոֆիլ հիվանդանոց է: Սույն համագործակցության շրջանակներում համալսարանի բժիշկները և բուժանձնակազմը մասնակցում են տասներկու շաբաթ տևողությամբ վերապատրաստման համալիր դասընթացների վերոհիշյալ կլինիկայում:

Կարդիոլոգիայի, ռադիոլոգիայի և գաստրոէնտերոլոգիայի ոլորտներում որակավորման բարձրացման նշյալ դասընթացներից հետո ԵՊԲՀ մասնագետները և կլինիցիստները ներդնում են իրենց փորձը Հայաստանում:

Մասնագիտական վերապատրաստման ծրագրին մասնակցելու կարևորագույն նախապայման է հադիսանում գերմաներեն լեզվի իմացությունը։ Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են գերմաներենի դասընթացներ սկսնակների և լեզվի բավարար գիտելիքներ ունեցող աշխատակիցների համար։ Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրել Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը հասցեին։

Լրացուցիչ պայամանների մասին կարող եք ծանոթանալ՝ այցելելով այստեղ։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook