Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Սուպերկուրս» նախագիծ

supercourse Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եգիպտոսի «Ալեքսանդրիա» գրադարանը և Պիտսբուրգի համալսարանի ԱՀԿ-ի համագործակցության կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի անդամներին և ուսանողներին հնարավորություն են ընձեռում օգտվելու «Սուպերկուրս» կոչվող նախագծի ռեսուրսներից: «Սուպերկուրս»-ը գլոբալ ցանց է, որում ընդգրկված են 46000 դասախոսներ 174 երկրներից:

«Սուպերկուրս»-ի ռեսուրսները ներառում են գլոբալ առողջության և պրոֆիլակտիայի ավելի քան 4500 դասախոսություններ MS Power Point ձևաչափով և 31 լեզուներով: Դասախոսություններն անվճար են և հասանելի http://www.pitt.edu/~super1/national/INDEX.HTM կայքում:

Վերը նշված գլոբալ նախաձեռնության թիմին անդամագրվելու ցանկության դեպքում կարող եք գրել նամակ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը էլ. հասցեին:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook