Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Արթուր Գրիգորյան

Բժիշկ Գրիգորյանը ներկայումս հանդիսանում է Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտի առաջատար նյարդավիրաբույժներից մեկը: Արթուր Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 1987-ին, իսկ Մոսկվայում ավարտել է 4 տարի տևողությամբ կլինիկական օրդինատուրան նյարդավիրաբուժության ոլորտում գանգային վիրաբուժության գծով: Նա անցել է լիարժեք ռեզիդենտուրա նյարդավիրաբուժության գծով Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում: Արթուր Գրիգորյանը վերապատրաստվել է ցերեբրովասկուլյար ուղղությամբ Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկության քոլեջում, Նյու-Յորքում: 2004 թվականին Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով:

Բժիշկ Գրիգորյանն ահռելի ներդրում ունի ԵՊԲՀ «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիլոգիայի կենտրոնի զարգացման գործում և նշյալ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններով տառապող բազմաթիվ հիվանդների: Բժիշկ Գրիգորյանի հովանավորության և անգնահատելի աջակցության շնորհիվ ԵՊԲՀ օրդինատորները հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում:

 

Find us on Facebook