Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ դասախոսների կատարելագործման դասընթացներ

fpu-news Ս.թ. հոկտեմբերի 11-ին ԵՊԲՀ-ում մեկնարկեց դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ դասախոսների վերապատրաստման դասընթացների առաջին ցիկլը, որը տևեց մինչև հոկտեմբերի 15-ը: Նշյալ դասընթացներում ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսին են դասախոսությունների ներկայացման ընդհանուր հմտությունները, որի ժամանակ ներկայացվեցին դասախոսության նյութի կազմման և մատուցման համընդհանուր մոտեցումները, նյութը հասանելի և մատչելի կերպով ներկայացնելը համակարգչային ծրագրերի միջոցով (Microsoft PowerPoint):

Քննարկվեցին նաև մեծ և փոքր խմբերում դասավանդման հմտությունները՝ լսարանի ներգրավվածության, խմբային աշխատանքի կազմակերպման, ժամանակի ճիշտ կառավարման առավել ընդունված մոտեցումները:

Ինչպես հայտնի է, ԵՊԲՀ-ում բոլոր քննություններն ու հարցումները անց են կացվում թեստերի միջոցով, այդ իսկ պատճառով սեմինարների մեջ ընգրկված էր նաև շատ արդիական մի թեմա՝ բազմակի ընտրության հարցերի (MCQ) (քննական թեստերի) կազմումը, որի ընթացքում արծարծվեցին թեստերի կազմման ուղեցույցներ, սխալ կազմված թեստերի քննարկում և շտկում:

Մասնակիցներին ներկայացվեցին նաև բժշկական էլեկտրոնային ռեսուրսներ և դրանցից օգտվելու եղանակները, ինչը շատ կարևոր է արդի տեղեկատվության տիրապետման և մատուցման համար:

Սեմինարներն անցկացվեցին ԵՊԲՀ-ի մի խումբ դասախոսների կողմից, ովքեր վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ են անցել ՀՀ-ում և արտերկրում:

Դասընթացներին մասնակցեցին բժշկական համալսարանի 10 դասախոսներ։ Սեմինարների ավարտին մասնակիցներին տրվեցին վկայագրեր: Դասընթացների առաջին ցիկլի գնահատման համար մասնակիցները լրացրեցին հարցաշարեր և 5-օրյա սեմինարների գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր մասնակիցները գոհ էին դասընթացներից, նրանց սպասելիքները լիովին արդարացված էին։ Մասնակիցները միաձայն կերպով նշել էին, որ պատրաստ են հետագայում նույնպես մասնակցել նմանատիպ դասընթացների:

Դասընթացները կրելու են պարբերական բնույթ, որոնց մասին հայտարարությունները կդրվեն մեր կայքում:

Հետևե՛ք մեր նորություններին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook