Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հեռահար և էլեկտրոնային ուսուցում Հայաստանում. Եվրոմիության երեք համալսարանների ներկայացուցիչները այցելել են ԵՊԲՀ՝ քննարկելու նոր կրթական նախագիծ

tempus-logo Ս.թ. սեպտեմբերի 6-7 Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Եվրոմիության երեք համալսարանների՝ Վեստմինստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա), լ՛Աքուիայի համալսարանի (Իտալիա) և Բրետան Օկսիդենտալ համալսարանի (Ֆրանսիա), ներկայացուցիչներին: Այցի շրջանակներում, հյուրերը համալսարանի ԵՊԲՀ-ի ադմինիստրացիայի հետ քննարկեցին նոր փորձնական նախագիծ, որը նախաձեռնում է Տեմպուսը գործընկեր Հարավկովկասյան համալասարանների (ՀԿՀ) հետ համատեղ: Տեմպուսը ԵՄ ծրագիր է, որն աջակցում է գործընկեր երկրներում բարձրագույն կրթության զարգացմանը:

Նախագծի նպատակն է զարգացնել մոլեկյուլար կենսաբանության ոլորտում մագիստրոսային ծրագրի հեռահար և էլեկտրոնային ուսուցում: Հեռահար ուսուցման այս կուրսը հիմնված է Վեստմինստերի համալսարանում (ՎՀ) դասավանդվող միգիստրոսային ծրագրի վրա և չի պահանջում որևէ փոփոխություն, բացի՝ դասավանդման էլեկտրոնային ձևաչափին համապատասխանեցնելուն, ինչը կիրականացվի ԵՄ վերոնշյալ գործընկեր համալսարանների՝ լ՛Աքուիայի համալսարանի (ԼԱՀ) և Բրետան Օկսիդենտալ համալսարանի (ԲՕՀ), աջակցությամբ:

Կուրսի դասավանդումը կիրականացվի անգլերեն լեզվով ՀԿՀ մասնագետների կողմից դասախոսությունների, խորհրդատվությունների և սեմինարների տեքով՝ ՎՀ, ԼԱՀ և ԲՕՀ համալսարանների ուսումնական նյութերի, կրթական և գնահատման մեթոդոլոգիայի օգտագործմամբ: Մասնագետները կանցնեն վերապատրաստում ԵՄ-ում՝ էլեկտրոնային ուսուցման, ինչպես նաև կառավարման, կոորդինացման և որակի վերահսկողության ոլորտներում: Ընդհանուր առմամբ, կվերապատրաստվի քսանչորս դասախոս 6 մասնակից ՀԿ համալսարաններից՝ Թիֆլիսի պետական համալսարանից, Քութաիսիի պետական համալսարանից, Բաքվի պետական համալսարանից, Բաքվի պետական բժշկական համալսարանից, Երևանի պետական համալսարանից և Երևանի պետական բժշկական համալսարանից: Յուրաքանչյուր համալսարանին կտրամադրվի չորս տեղ: Տվյալ մասնագետները, մայր համալսարաններ վերադառնալով, կվերապատրաստեն իրենց գործընկերներին:

Կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան միաժամանակ ՎՀ-ի և իրենց ՀԿՀ-ի մագիստրոսի կոչում: Կընտրվեն միայն անհրաժեշտ որակավորում ունեցող ուսանողները, նրանք, որոնք գործընկեր համալսարաններում ստացել են բակալավրի կոչում, ունեն համապատասխան գերազանցության վկայական, կարող են օգտվել համակարգչից, տիրապետում են անգլերենին հետևյալ ցուցանիշներին համապատասղան մակարդակով՝ IELTS առնվազն 6.5 միավորով (յուրաքանչյուր բաժնից 6.5), TOEFL PBT առնվազն 600 միավորով, TOEFL CBT առնվազն 250 միավորով, կամ էլ B կարգի Cambridge Proficiency:

Ենթադրվում է, որ տվյալ նախագծի իրականացումը կհանգեցնի ՀԿՀ-ներում հեռահար և էլեկտրոնային ուսուցման կենտրոնների զարգացմանը, ինչը թույլ կտա տվյալ հաստատություններին իրենց սեփական կուրսերն առաջարկել տեղական և մարզային համալսարաններին:

Նախագծի հեղինակները ակնկալում են նաև, որ, իրականացման դեպքում տվյալ նախագիծը ուղի կբանա ՎՀ-ի, ԼԱհ-ի, ԲՕՀ-ի և այլ ԵՄ համալսարանների կողմից առաջարկվող բակալավրիատի և մագիստրոսային կուրսերին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook