Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարի՜ երթ, շրջանավարտ 2010

grad-2010 Ս.թ. հունիսի 26-ը մայր բժշկականում նշանավորվեց երկու կարևորագույն արարողությամբ` ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտների շքերթով և 2010թ. շրջանավարտներին դիպլոմ շնորհելու հանդիսությամբ։ Վերջինիս ընթացքում շրջանավարտները հիպոկրատյան երդմամբ հաստատեցին հավատարմությունն առ ընտրած մասնագիտություն։ Ի դեպ, նրանք բոլորն էլ համակարծիք են, որ բժիշկը կոչում է` մասնագիտություն լինելուց զատ։

Շրջանավարտներին ողջունեցին և իրենց բարեմաղթանքը հղեցին հայկական էստրադայի սիրված ներկայացուցիչները, իսկ բժշկականի ուսանողներն իրենց անմիջական հումորով և մասնակցությամբ է՛լ ավելի տոնականություն հաղորդեցին ֆիլհարմոնիայի համերգասրահում տիրող ջերմ մթնոլորտին։ Նույն օրը, քիչ ավելի վաղ, համալսարանական բակում կայացած կուրսանտների շքերթին ներկա էին մի շարք զինծառայողներ և բարձրաստիճան այրեր, ովքեր կուրսանտ-շրջանավարտներին հանձնեցին շքանշանները և բարձրագույն կրթության վկայականները։ Կուրսանտների շքերթը և շրջանավարտներին դիպլոմ հանձնելու արարողությունը դրոշմվել է բոլորի հիշողության մեջ` որպես տպավորիչ և նշանակալի իրադարձություն։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook