Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հրապարակ և կիսանդրի՝ նվիրված Մխիթար Հերացուն

square-heratsi Ս.թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ հայ մեծ բժշկապետ Մխիթար Հերացու անունը կրող հրապարակի պաշտոնական բացումը։ Միջոցառումը նշանավորվեց նաև միջնադարյան հայ բժշկագետին մեծարող կիսանդրու տեղադրմամբ նշյալ հրապարակում։ 2009թ. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ բժշկական համալսարանին էր հանձնվել Հերացու փողոցի սկզբնամասում գտնվող և Շարիմանյան փողոցին հարող բանուկ հատվածը։

Նախկին անբարեկարգ հատվածում այժմ բարետես պուրակ է, որը ստեղծվել է բժշկական համալսարանի միջոցներով։ Իր 90-ամյա հոբելյանը նշող բժշկականը դեռևս 2009 թվականին պուրակի բացմամբ ազդարարեց իր հոբելյանին նվիրված հանդիսությունների մեկնարկը։ Բժշկական համալսարանի նախաձեռնության արդյունքում ծնված այս գեղատեսիլ անկյունն այժմ վերափոխվել է ընդարձակ հրապարակի, որտեղ տեղադրված է Մխիթար Հերացու կիսանդրին: Ամբողջովին բրոնզաձույլ կիսանդրին կերտել են անվանի ճարտարապետներ Ասլան Մխիթարյանը և Յուրա Պետրոսյանը։

Հրապարակի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՀՀ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook