Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հոդվածների ձևակերպման և ներկայացման կարգը

I. Հանդեսի բնագավառը

Հանդեսում հրատարակվում են բժշկակենսաբանական նյութերի կլինիկական և էքսպերիմենտալ բնագրային աշխատանքները, որոնք լուսաբանում են ֆունդամենտալ և գործնական բժշկության հարցերը, ախտորոշման ավանդական և ոչ ավանդական մեթոդներին ժամանակակից մոտեցումները, ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ծագման հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։


II. Տեխնիկական պահանջները

  • Գիտական հոդվածների ծավալը չպետք է գերազանցի 15 տպագիր էջը, ներառյալ աղյուսակները, նկարները, համառոտագրությունն ու մատենագիտությունը։ Պրոբլեմային և ընդհանրական հոդվածների ծավալը թույլատրվում է մինչև 30 տպագիր էջ, ներառյալ գրականության ցանկը։
  • Հոդվածները ներկայացնել ինֆորմացիայի կրիչներով (USB Flash Disk, CD/DVD, 3,5" Floppy Diskette) Microsoft Word կամ Microsoft Excel տեքստային խմբագիրներով։ Տալ տեղեկություն այլ ծրագրային ապահովումների մասին։
  • Հոդվածները ներկայացնել նաև տպագիր տեսքով 2 օրինակից` հայերեն (կամ ռուսերեն) և անգլերեն լեզուներով։ Հոդվածին պետք է կցված լինի էթիկայի կոմիտեի կողմից տրված փաստաթուղթը և այն հաստատության ուղեգիրը, որտեղ կատարվել է աշխատանքը։
  • Արտասահմանյան հեղինակների հոդվածները կարող են ուղարկվել խմբագրություն էլեկտրոնային փոստի միջոցով PDF ֆորմատով։
  • Հոդվածի յուրաքանչյուր էջ պետք է մուտքագրվի A4 (210 x 297 մմ) ֆորմատով, բոլոր կողմերից 20 մմ լուսանցքներով։
  • Հոդվածի բոլոր բաժիններում, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեքստերը պետք է մուտքագրված լինեն Times New Roman կամ Arial տառատեսակով, իսկ հայերեն տեքստը` Times Armenian-ով, միջտողային 1,0 հեռավորությամբ, 11 կեգել տառաչափով, նորմալ խտությամբ։
  • Հոդվածի յուրաքանչյուր նկար, (գունավոր կամ սև ու սպիտակ), ներկայացնել JPEG, TIFF ֆորմատով, լուծելիությունը` 300 dpi սահմաններում, գրաֆիկները և դիագրամները պետք է ներկայացվեն Microsoft Excel-ով։
  • Հոդվածի բոլոր էջերի համարակալումը տեղադրել էջի ներքևի աջ անկյունում։

III. Հոդվածների ձևավորումը

  • Հոդվածը ներկայացնել հետևյալ հերթականությամբ. տիտղոսային էջ, համառոտագրություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), հանգուցային բառեր, տեքստ, երախտիքի խոսք և օգտագործված գրականության ցանկ։
  • Հրապարակման այլ տեսակները (մեկնաբանական հոդվածներ, տեղեկատվական սյունակներ, կլինիկական դեպքեր և այլն) հեղինակների կողմից ձևավորվում են կամավոր, և կարող է հանդեսի խմբագրությունում ենթարկվել խմբագրման` հեղինակի համաձայնությամբ։
  • Նախկինում տպագրված նյութերի բնագիրը պետք է ունենա վերատպման թույլտվություն։

1. Տիտղոսաթերթը պետք ընդգրկի.

  • հոդվածի անունը, որը պետք է լինի հակիրճ և տեղեկատվական,
  • յուրաքանչյուր հեղինակի ազգանուն, անուն, հայրանուն,
  • հաստատության (ների) անվանումը, որտեղ կատարվել է տվյալ աշխատանքը,
  • հաղորդակցվող հեղինակի հետ կապի միջոցները (հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն)։

2. Համառոտագրություն և հանգուցային բառեր
Երկրորդ էջը պետք է պարունակի համառոտագրություն (մոտ 260 բառ)։ Համառոտագրության մեջ պետք է շարադրվեն հետազոտությունների նպատակները, արդյունքները և նրանց կարճ մեկնաբանությունը։ Համառոտագրության տակ գրվում է «հանգուցաբառերը»` կազմված 3-8 հանգուցային բառերից կամ համառոտ արտահայտություններից։

3. Տեքստ
Տեքստը պետք է ունենա հետևյալ բաժինները. «Ներածություն», «Հետազոտման մեթոդներ և նյութեր», «Արդյունքներ» և «Քննարկում»։

Ներածություն
Ներածության մեջ պետք է ձևակերպվի հոդվածի նպատակը և հիմնավորվի համապատասխան հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը։

Հետազոտման մեթոդներ և նյութեր

  • Կենդանիների հետազոտությունների դեպքում, այս բաժնում պետք է զետեղվի հետևյալ հիմնավորումները. «Բիոէթիկայի ինստիտուցիոնալ կոմիտեի կողմից հետազոտությանը հավանություն է տրված և համապատասխանում է հետազոտվող կենդանիների օգտագործման և խնամքի ղեկավար սկզբունքներին, հրատարակված US NIH (No. 85-23, վերանայված 1985 թ.) Մարդկանց հետազոտության դեպքում հարկավոր է զետեղել հետևյալ վավերացումը. «Հետազոտությունը հավանության է արժանացել Բիոէթիկայի ինստիտուցիոնալ կոմիտեի կողմից և համապատասխանում է սկզբունքներին, որոնք նշված են Հելսինկյան դեկլարացիայում, հետագա լրացումներով (Br Med J 1964; p.177)։
  • Անհրաժեշտ է պարզ և մանրամասն շարադրել, թե ինչ հիմունքներով են ընտրվել հետազոտվող դեպքերը, ցույց տալ նրանց կարևոր բնութագրերը, ինչպես նաև մանրամասն նկարագրել մեթոդները, սարքավորումները և բոլոր պրոցեդուրաները։ Այս բոլորի նկարագրությունը տալ այնպես, որպեսզի այլ հետազոտողներ, անհրաժեշտության դեպքում, կարողանան վերարտադրեն հետազոտության արդյունքները։
  • Պահանջվում է ճշգրիտ նշել բոլոր օգտագործված դեղամիջոցների, քիմիական նյութերի անվանումները (ներառյալ` միջազգային), չափաբաժինները և ներարկման ձևերը։
  • Վիճակագրական մեթոդների նկարագրությունները պետք է շարադրվեն մանրամասնորեն։ Վիճակագրական ծրագրային փաթեթների օգտագործաման ժամանակ նշել փաթեթների անվանումները, տարբերակների համարները և հաշվարկման եղանակը։

Արդյունքներ
Արդյունքները պետք է ներկայացվեն տեքստի, աղյուսակների և նկարների ձևով, տրամաբանական հերթականությամբ և շարադրությամբ։ Աղյուսակների ձևավորման ժամանակ յուրաքանչյուր աղյուսակ պետք է ունենա հակիրճ վերնագիր։ Աղյուսակների վերնագրերը պետք է գրել աղյուսակի վերևում «Աղյուսակ» բառի տակ, ըստ հերթականության համարակալելով արաբական թվերով։ Աղյուսակի յուրաքանչյուր տող պետք է տպագրել 1,0 միջտողային հեռավորությամբ։ Աղյուսակում օգտագործված հապավումների և նշագրությունների բացատրությունները գրել աղյուսակից հետո։ Նկարների և գրաֆիկների ձևավորման ժամանակ պատկերները համարակալել ըստ իրենց հերթականության, արաբական թվերով, իսկ նրանց մեկնաբանությունների մակագրությունները պետք է տրված լինեն նկարի տակ, 1,0 միջտողային հեռավորությամբ։ Պետք է տրվեն պատկերների առանձին մասերի համար օգտագործված բոլոր սիմվոլների (սլաքներ, թվեր, տառեր և այլն) բացատրությունները։ Օրգանների և բջիջների միկրոֆոտոնկարների վրա հարկավոր է նշել օգտագործված մեթոդները և խոշորացման աստիճանը։ Պացիենտների ֆոտոնկարների օգտագործման ժամանակ չպետք է նրանց անձը ճանաչվի։ Հակառակ դեպքում, հարկավոր է պացիենտից ունենալ գրավոր համաձայնությունը։ Աղյուսակներում, նկարներում, գրաֆիկներում և դիագրամաներում օգտագործված չափման միավորները տրվում են միջազգային համակարգով (SI)։ Պատկերը և նրա մեկնաբանության տեքստը ներկայացվում է նաև առանձին ֆայլով։

Գրականության հղումներ
Եթե տեքստում հղված հոդվածը գրված է 2-ից ավել հեղինակների կողմից, ապա հղումները գրվում են փակագծերում, նշելով միայն առաջին հեղինակի ազգանունն ու անվանատառերը, հրատարակման տարին և ընդունված հապավումները։

Քննարկում
Այդ բաժնում պետք է քննարկվեն հետազոտությունից ստացված արդյունքները, գրական տվյալների հետ նրանց պարտադիր վերլուծությամբ։

4. Գրականության ցանկը
Օգտագործված գրականության ցանկը գրելիս.

  • ռուսերեն և հայերեն լեզուներով հոդվածներում գրականության թվարկումն անհրաժեշտ է շարադրել նախ` հայ, անգլալեզու և վերջում ռուսալեզու աղբյուրների հերթականությամբ,
  • անգլերեն լեզվով շարադրված հոդվածներում հղված աղբյուրների տեղեկությունն երը թարգմանել անգլերեն, որտեղ հոդվածի վերնագիրը տեղադրվում է ուղիղ փակագծերի մեջ և ավելացվում է հոդվածի տպագրման լեզուն,
  • հղումների հաջորդականությունը կազմել առաջին հեղինակների ազգանվան այբբենական հաջորդականությամբ. գրել բոլոր համահեղինակների ազգանուններնն ու անվանատառերը, հոդվածի անվանումը, աղբյուրը (հանդես, էլեկտրոնային հանդես, գիրք, ատենախոսություն և այլն), երկիրը, քաղաքը, տարեթիվը, հատորը էջերը,
  • գրական աղբյուրների հանդեսների անունները պետք է կրճատել Index Medicus-ի (www.nlm.nih.gov) պահանջների համաձայն։

IV. Խմբագրությանը իրավունք է վերապահվում ստացված հոդվածների տեքստում կատարել որոշակի ուղղումներ և կրճատումներ այնպես, որոնք չեն անդրադառնա հոդվածի բովանդակությանը։


V. Խմբագրություն ուղարկված հոդվածներն, ինչպես հրատարակման, այնպես էլ ոչ հրատարակման դեպքերում հեղինակներին չեն վերադարձվում։


VI. Խմբագրությանը իրավունք է վերապահվում (հեղինակի հետ նախապես համաձայնեցված) հրատարակել հոդվածները կարճ հայտարարարությունների տեսքով, ավանդադրելով հիմնական տեքստը։


VII. Չի թույլատրվում խմբագրություն ուղարկել նախկինում հրատարակված կամ տպագրության համար այլ հանդեսներ ուղարկված հոդվածներ։

 

Find us on Facebook