Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2010թ. արտերկրացի շրջանավարտները

graduation-fp Ս.թ. հունիսի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ արտասահմանցի ուսանողների ավարտական երեկոն։ 1957 թվականից ի վեր մայր բժշկականում բարձրագույն կրթություն և ամրակուռ գիտելիքներ են ստանում արտերկրից ժամանող բազմաթիվ դիմորդներ, իսկ մեծաթիվ օտարազգի շրջանավարտներ համալսարանն ունեցել է սկսած 1992 թվականից։

Համալսարանում ավանդույթ է դարձել ավարտական միջոցառումները նշել հանդիսավոր կերպով։ Երեկոյի ընթացքում համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Գոհար Քյալյանը, ԵՊԲՀ պրոռեկտորները և դեկանները, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը հանդես եկան շնորհավորական ուղերձով։ Միջոցառմանը հրավիրված էին նաև Իրանի, Հնդկաստանի, Սիրիայի, Ռուսաստանի և Վրաստանի հայաստանյան ներկայացուցիչները՝ հյուպատոսները։ Այս տարի Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտեցին 187 անգլալեզու և 69 ռուսախոս շրջանավարտ 8 երկրներից, որոնց թվում էին Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանի դաշնությունը, Վրաստանը, Սիրիան, Միացյալ Նահանգները։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook