Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համագործակցություն Եգիպտոսի Ալեքսանդրիայի համալսարանի հետ

alexandria-logo Համագործակցության ևս մեկ պայմանագիր կրթական, գիտական և կլինիկական ոլորտներում։ Երևանի պետական բժշկական համալսարանը կնքել է երկկողմանի համագործակցության պայմանագիր Եգիպտոսի Ալեքսանդրիայի համալսարանի հետ։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում ուսանողներին և կլինիկական օրդինատորներին մասնակցել կարճաժամկետ փոխանակային ծրագրում։


Ծրագիրն իրականանում է սույն համագործակցության շրջանակներում Ալեքսանդիրայի համալսարանի հետևյալ ամբիոններում.
  • Կլինիկական օնկոլոգիա
  • Անեսթեզիալոգիա
  • Ֆիզիոթերապիա
  • Կլինիկական ֆարմակոլոգիա
  • Էնդոկրինոլոգիա
  • Հիստալոգիա
  • Նևրոլոգիա
  • Օֆտալմոլոգիա
  • Մանկական օնկոլոգիա
  • Պաթոլոգիա
  • Հոգեբուժություն
  • Ռադիոլոգիա
  • Տրոպիկական բժշկություն
  • Օրթոպեդիա
  • Հեմատոլոգիա
  • Մանկաբուժություն
  • Մանկաբարձություն/գինեկոլոգիա
Դիմել կարող են՝ ուսանողները, կլինիկական օրդինատորները
Տևողություն՝ 4 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է հրավիրող կողմը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Մանրամասների համար սեղմեք այստեղ։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook