Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906թ., որի նպատակն է պահպանել և զարգացնել հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։ ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական, շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը/նստավայրը գտնվում է Նյու-Յորքում։ Այն ունի շուրջ 75 գրասենյակ, մասնաճյուղ, երիտասարդ մասնագետների խմբեր ողջ աշխարհով մեկ։ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում և հովանավորում է բազմաթիվ մշակութային և հումանիստական ծրագրեր, ամառային ճամբարներ, որակավորման բարձրացման ծրագրեր, և այլն։ Կազմակերպությունն ունի ավելի քան տասներկու հրատարակություն վեց լեզուներով։

ՀԲԸՄ-ն համախմբում է տարբեր ոլորտների ակնառու մասնագետների, և առհասարակ, մարդկանց, ովքեր իրագործում և հովանավորում են բազմաթիվ նախագծեր՝ ի բարօրություն ողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի։
 

Find us on Facebook