Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տեղի ունեցավ «Ծխախոտ թե՞ Առողջություն» Առաջին Համազգային Կոնֆերանսը

aua-logo Երևանի պետական բժշկական համալսարանը Հայաստանում Ամերիկյան Համալսարանի Հանրային Առողջության Քոլեջի հետ համատեղ ս.թ. մայիսի 31-ին կազմակերպեցին Առաջին Համազգային Կոնֆերանս «Ծխախոտ թե՞ Առողջություն» խորագրով, որը տեղի ունեցավ Երևանում «Առանց ծխախոտի» Միջազգային օրը։ Կոնֆերանսը կազմակերպվել էր ԵՊԲՀ-ի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։

Կոնֆերանսի նպատակն էր համախմբել Հայաստանի և Սփյուռքի բժշկական և հանրային առողջության ֆակուլտետների ուսանողներին, դասախոսներին, բժիշկներին, հանրային առողջության մասնագետներին` քննարկելու ծխելու վնասակար ազդեցությունը առողջության վրա, Հայաստանում բժիշկների դերը և պատասխանատվությունը ծխախոտամոլության համաճարակաբանության հարցում, ռազմավարական քայլերի մշակումն` ուղղված ծխախոտամոլության մակարդակի նվազմանը հասարակության մեջ, արդյունավետ միջոցառումների կազմակերպումը ծխախոտամոլության վերահսկման ուղղությամբ։

Մեկօրյա կոնֆերանսը ներկայացրեց ծխախոտամոլության առողջապահության հանրային հարցերը և բժշկական խնդիրները, քննարկվեցին Հայաստանում ծխախոտամոլության պատճառով մահացության և անաշխատունակության հիմնախնդիրները և մոտ ապագայում հակածխախոտային հատուկ ռազմավարական ծրագրերի ստեղծումը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook