Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երևանի պետական բժշկական համալսարանի ախտորոշիչ և բուժական կենտրոնի պաշտոնական բացումը

radiology-center Ս.թ. մարտի 31-ին տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի ախտորոշիչ և բուժական կենտրոնի պաշտոնական բացումը, որը հիմնադրել է Երևանի պետական բժշկական համալսարանը 2010 թվականին: Կենտրոնը համալրվել է որակյալ տեխնիկայի առաջատարներ գերմանական Սիմենս և շվեյցարական Շիլլեր ընկերությունների գերժամանակակից մոդելներով: Սիմենս ընկերությունից ձեռքբերված համակարգչային տոմոգրաֆիայի սարքը, անգիոգրաֆիկ սարքը, մագնիսառեզոնանսային հետազոտություն իրականացնող սարքավորումը թույլ կտան իրականացնել մանրակրկիտ բժշկական հետազոտություն և ճշգրիտ ախտորոշում: Անգիոգրաֆիկ սարքի շնորհիվ կկատարվի ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի էնդովասկուլյար ստենտավորում: Համակարգչային տոմոգրաֆիայի սարքը հնարավորություն է ընձեռում կատարել սրտի անոթների հետազոտություն՝ խուսափելով անցանկալի վիրահատական միջամտություններից:

Վերջինս հանդիսանում է նախադեպը չունեցող սարքավորում Հայաստանի Հանրապետությունում՝ ներառելով դենտալ իմպլանտացիայի համար նախատեսված ծրագիր, որի շնորհիվ կարելի է բավարարել հիշյալ գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պահանջները, ինչպես նաև խուսափել դենտալ իմպլանտացիայի ժամանակ առաջ եկող հնարավոր անճշտություններից: Սույն ծրագիրը եզակի է իր բնույթի մեջ և հանդիսանում է միակը ողջ հանրապետությունում: Կենտրոնում գործում է նաև նեյրովիրաբուժական բաժանմունք, որտեղ գտնվող ինտենսիվ թերապիայի և օպերացիոն սենյակները զինված են բարձրորակ տեխնիկա մատակարարող վերոհիշյալ Շիլլեր ընկերության անզգայացման և վերակենդանացման նորագույն սարքավորումներով:
Համալսարանական ախտորոշիչ և բուժական կենտրոնում աշխատելու են փորձառու մասնագետներ, ովքեր անցել են վերապատրաստում արևմտյան այնպիսի առաջատար կլինիկաներում, ինչպիսիք են Ամերիկայի Ջորջիա նահանգի Մերսեր բժշկական համալսարանը և նյարդավիրաբուժական ինստիտուտը, գերմանական Շարիտեի և Պոտսդամի կլինիկաները, Ավստրիայի Գրացի կլինիկական համալիրը:

Կենտրոնի հիմնադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ի դեմս Նազար և Արտեմիս Նազարեանների: Կենտրոնն անվանվել է ի պատիվ ճանաչված ռադիոլոգ Լևոն Նազարեանի: Բացի այն հանգամանքից, որ կենտրոնը եզակի է իր տեսակի մեջ, այն ունի նաև տարածաշրջանային կարևորություն՝ միևնույն ժամանակ հանդիսանալով ուսումնական բազա բժշկական համալսարանում սովորող ուսանողների համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook