Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մայր բժշկականը ջերմորեն հյուրընկալեց Նոբելյան դափնեկիր Աարոն Չեխանովերին

Ciechanover

Ս.թ. ապրիլի 12–14-ը Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալվեց ակնառու գիտնական, բիոքիմիկոս Նոբելյան դափնեկիր Աարոն Չեխանովերը, որը բժշկականի պատվավոր հյուրը լինելուց բացի՝ հանդիսանում էր ԵՊԲՀ 90-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակներում կայացած Երիտասարդ Գիտնականների Միջազգային Համաժողովի ակնառու զեկուցող: Բոլորիս ընձեռնվեց բացառիկ հնարավորություն ունկնդրել նրա գիտական զեկույցները՝ նվիրված դեղագործության զարգացմանը 21-րդ դարում և «ուբիկվիտին-պրոտեոլիտիկ համակարգ» թեմային: Զեկույցները բավականին տեղեկատվական էին և լուսաբանում էին մի շարք արդի հիմնախնդիրներ: Հանդիսականները խորապես ցնցված էին ականավոր բիոքիմիկոսի հետ շփման եզակի փորձից:

ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ պրոֆեսորին շնորհվեց «Համալսարանի պատվավոր դոկտոր» պարգևը և ԵՊԲՀ ոսկե հուշամեդալ ակնառու ձեռքբերումների և համալսարանի կրթական և գիտական ասպարեզում ներդրման համար: Աարոն Չեխանովերը հանդիպեց նաև ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Գոհար Քյալյանի հետ և հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook