Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Հիմնադրվել է 1995թ.-ին:

Պոլիկլինիկայի ղեկավար՝ Սոնա Գագիկի Համբարձումյան, բ.գ.թ, դոցենտ:

Պոլիկլինիկան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական բազան է:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայի աշխատակիցները պարբերաբար մեթոդական օգնություն են ցուցաբերում հանրապետության շրջանների բժիշկներին:

Թերապևտիկ ստոմատոլոգիական ընդունելության ժամանակ իրականացվում են բարդ դեպքերի էնդոդոնտիկ բուժում, ատամնալեցավորում և վերականգնում, ատամնաշարերի վերականգնում, պարոդոնտի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում և այլն:

Վիրաբուժական ծառայությունները, բացի ատամների հեռացումից, իրենց մեջ ներառում են նաև այնպիսի միջամտություններ ինչպիսիք են` ցիստոտոմիան, ցիստէկտոմիան, էկզոստոզների հեռացում, իմպլանտոլոգիա, պարոդոնտալ վիրաբուժություն և այլն:

Օրթոպեդիկ բաժանմունքում կատարվում է ժամանակակից պրոթեզավորում, մետաղական կերամիկական, ինչպես նաև ոչ մետաղական կերամիկական պսակների պատրաստում:

Մանկական ստոմատոլոգիան ներառում է` կաթնատամների լեցավորում, պարզ հեռացումներ և բերանի խոռոչի փոքր վիրաբուժական միջամտություններ, ժամանակավոր պսակներ, ատամնանստվածքների հեռացում, կաթնատամների և մշտական ատամների էնդոդոնտիկ բուժում, կարիես կոնտրոլ:

Օրթոդոնտիկ ծառայությունների մեջ մտնում են՝շարժական և «անտեսանելի» ապարատների, տարբեր բրեկետ համակարգերի պատրաստում:


Պոլիկլինիկայի աշխատակազմ

Համբարձումյան Սոնա Գագիկի պոլիկլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ
Խեչոյան Տարոն Յուրայի վիրաբույժ-ստոմատոլոգ
Պապյան Լիլիթ Արթուրի բժիշկ-ստոմատոլոգ
Առաքելյան Սյուզաննա Արամի բժիշկ-ստոմատոլոգ
Հովհաննիսյան Մարուսյա Կամոյի բժիշկ-ստոմատոլոգ
Գալստյան Անուշ Արկադիայի բժիշկ-ստոմատոլոգ
Հովհաննիսյան Մարինե Կամոյի բժիշկ-ստոմատոլոգ
Չիվչյան Գայանե Ալեքսեյի բժիշկ-ստոմատոլոգ
Նարինյան Արմեն Գեորգիի օրթոպեդ-ստոմատոլոգ
Բալաբանյան Արմեն Վարդգեսի ընտանեկան ստոմատոլոգ
Գևորգյան Արսեն Աշոտի ընտանեկան ստոմատոլոգ
Գևորգյան Աստղիկ Կարապետի ընտանեկան ստոմատոլոգ
Թութունջյան Գրիգոր Կարապետի ընտանեկան ստոմատոլոգ
Ղասաբօղլյան Գուրգեն Էդվարդի ընտանեկան ստոմատոլոգ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 92
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook