Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա

Հիմնադրվել է 1997թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Հրանտ Զավենի Կալենտերյան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ:


Կլինիկան ԵՊԲՀ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:

Կլինիկայում ծավալված է 25 մահճակալ, որից 18-ը նորածնային են:


Պատմություն

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է արգենտինահայ համայնքի հովանավորությամբ: Հովանավորների թվում են նաև «Կարագոզյան», «Կամրջակ», ՀՕՖ հիմնադրամները, «ԱրմենՏել» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունները, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան:

Կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության, Շվեյցարիայի, Հունաստանի, Նորվեգիայի առաջնակարգ կլինիկաներում:

Այստեղ տարեկան բուժվում են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 700-ից ավելի նորածիններ և երեխաներ:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան մի շարք այնպիսի նորամուծությունների ներդնողն է Հայաստանում, ինչպիսիք են՝

  • պերիտոնեալ դիալիզ նորածինների մոտ,
  • ֆեմորալ երակների կաթետերիզացիա երեխաների մոտ,
  • աքսիլյար երակների կատետերիզացիա երեխաների մոտ,
  • պարզեցված CPAP գեներատորների օգտագործում,
  • սուրֆակտանտի օգտագործում,
  • գլխուղեղի փորոքների դրենավորում,
  • պլևրալ խոռոչի դրենավորում նեոնատոլոգների կողմից,
  • ամբողջական պարէնտերալ սնուցում:

Կլինիկայում կիրառվում են հետևյալ հետազոտությունները`

  • արյան ընդհանուր հետազոտություն,
  • արյան բիոքիմիական և սեռոլոգիական հետազոտություններ,
  • ռենտգեն հետազոտություններ,
  • ուլտրաձայնային հետազոտություններ,
  • ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ) և ՀՏ (համակարգչային տոմոգրաֆ):


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է՝

  • ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքի SAECRET HEART HOSPITAL-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքի,
  • Բրիտանական Արքայական մանկաբուժական քոլեջի հետ:





Կլինիկայի աշխատակազմ
Կալենտերյան Հրանտ Զավենի կլինիկայի ղեկավար
Նիկողոսյան Քնարիկ Վարդանի բժիշկ-օրդինատոր
Նալչաջյան Իգոր Բենգուրի բժիշկ-օրդինատոր
Լոռենց Դավիթ Վարուժանի բժիշկ-օրդինատոր
Ստեփանյան Հրանտ Միքայելի բժիշկ-օրդինատոր
Հովակիմյան Մարինե Սերգեյի բժիշկ-օրդինատոր
Ստեփանյան Էսմիրալդա Արկադիի բժիշկ-օրդինատոր
Կոծինյան Սուսաննա Վարազդատի բժիշկ-օրդինատոր
Բազեյան Աննա Ալբերտի բժիշկ-օրդինատոր
Գևորգյան Շահանե Բորիսի բժիշկ-օրդինատոր
Մարգարյան Հրանուշ Ռաֆիկի բժիշկ-օրդինատոր
Աթյան Թերեզա Նորայրի բժիշկ-օրդինատոր
Սարգիս Վրեժ Արշակի բժիշկ-օրդինատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 14
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook