Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

MD Consult - անվճար փորձնական մուտք

md-consult-logo

Էլսեվիերը, որը գիտական և առողջապահական գրականության աշխարհի առաջատար հրատարակիչ է, բժիշկներին և առողջապահներին առաջարկում է երեսնօրյա անվճար փորձնական հասանելիություն իր ծառայություններից MD Consult-ին: MD Consult-ը համախմբում է առաջատար բժշկական ռեսուրսներ՝ դարձնելով մեկ համալիր առցանց ծառայություն: Վերջինս օգնում է բժիշկներին արդյունավետորեն գտնել արդի կլինիկական հարցերի պատասխաններ և մշակել բուժման լավագույն տարբերակներ:

Այն ընձեռում է մատչելիություն 50 առաջատար բժշկական ուղեցույցների, ինչպես նաև ներկայացնում է 80 բժշկական ամսագրերի, MEDLINE-ի միլիոնավոր հոդվածների, ավելի քան 1000 ուսուցողական ձեռնարկների համալիր բովանդակություն: Այս ամենը պարբերաբար թարմացվում է փորձագետների կողմից: Ի վերջո տրվում է սպառիչ տեղեկատվություն բազմազան դեղամիջոցների մասին, առկա են նաև գրեթե 10,000 ձեռնարկներ և ուղեցույցներ՝ նախատեսված հիվանդների համար:

ԵՊԲՀ-ի դասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում անվճար օգտվել կայքի ռեսուրսներից «Արենայում»:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook