Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անվճար մուտք «Միջուկային բժշկություն» ամսագրի ամբողջական առցանց հոդվածներին

jnm-logo

«Միջուկային բժշկություն» ամսագրի խմբագրական խորհուրդը ԵՊԲՀ աշխատակիցներին և ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն ծանոթանալու ամսագրի տվյալներին առցանց ռեժիմում 6 ամիս փորձնական ժամանակահատվածով: Նշյալ ամսագիրը փորձագիտական տեղեկատվությամբ լեցուն հրատարակություն է, որն ապահովում է Միջուկային բժշկության միությունը: Վերջինս միջազգային գիտական և մասնագիտական կազմակերպություն է, որի ավելի քան 16,000 անդամների գործունեությունը նվիրված է գիտության, տեխնոլոգիաների զարգացմանը և նորամուծությունների լայնածավալ ներդրմանը միջուկային բժշկության ոլորտում:

Դեռևս 1960-ականներից այն ճանաչվել է աշխարհի թիվ 1 ամսագիր ճառագայթային ախտորոշման ուղղությամբ, որը հնարավորություն է ընձեռում հետևել միջուկային բժշկության ոլորտի նորագույն նվաճումներին: Ամսագիրը ներկայացնում է տարբեր ոլորտների հոդվածներ՝ հիմնարար գիտություններ, քիմիական հետազոտություններ, կլինիկական ուսումնասիրություններ, մոլեկուլյար կենսաբանություն, բուժման նորագույն մեթոդներ և առաջատար տեխնոլոգիաներ, ինչպես նաև հոդվածներ շարունակական բժշկական կրթության վերաբերյալ, մասնագիտական նորություններ և այլն:

ԵՊԲՀ-ի աշխատակազմին և ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում անվճար օգտվել ամսագրի տեղեկատվությունից Արենայում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook