Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա


Հիմնադրվել է 1997թ.-ին:

Կլինիկայի ղեկավար՝ Մարինե Ռոբերտի Գրիգորյան, բժշկական գիտությունների թեկնածու:


Կենտրոնը ԵՊԲՀ-ի ռազմադաշտային թերապիայի և ընտանեկան բժշկության ամբիոնների ուսումնական բազան է։


Պատմություն

Մանկական թունաբանական կենտրոնը «Հայք» բժշկական կենտրոնում՝ 1982թ.-ից գործող թունաբանական ուղղվածությամբ վերակենդանաց­ման բաժանմունքի բազայի վրա:

Թունաբանական կլինիկան ունի`

  • «Թունավորումների տեղեկատվական ծառայություն»,
  • 24-ժամյա հեռախոսակապի ծառայություն`82-82, որն անհարժեշտ խորհրդատվություն է ապահովում բուժհաստատություններին և ազգաբնակչությանը` թունավորումների վաղ ախտորոշման, շտապ բուժօգնության և հնարավոր բարդություներից խուսափելու նպատակով,
  • թունաբանական շտապ օգնության ծառայություն։ Կանչերի դեպքում արտագնա բրիգադը թունավորվածներին տեղում ցուցաբերում է մասնագիտացված բուժօգնություն և ապահովում նրանց անվտանգ տեղափոխումը մասնագիտացված կենտրոն:


Կլինիկական մասնագիտացում

Ծառայության կլինիկական ուղղվածությունը կլինիկական թունաբանությունն է։ Բաժանմունքում համատեղվում են մանկական թունաբանական կենտրոնի և մանկական վերակենդանացման կլինիկայի ծառայությունները։

Հանրապետական նշանակության թունաբանական մանկական միակ կենտրոնը սպասարկում է տարբեր տեսակի դեղորայքային, քիմիական նյութերով, թունավոր խոտաբույսերով, սնկերով, կենցաղային թույներով, ռոդենտիցիդներով, օձի, կարիճի միջատների կծածից, նավթա­մթերքներից և այլ նյութերից թունավորումներով երեխաների բուժօգնությունը, ինչպես նաև թերապևտիկ տարբեր հավանդություններից առաջացած բարդությունների և ծանր վիճակների ինտենսիվ թերապիան 1-18 տարեկան երեխաների շրջանում:

Կլինիկան ապահովված է երեխաների կյանքին օժանդակող և դետոքսիկացնող, լաբորատոր հետազոտման և բուժական միջոցառումների հետևյալ հնարավորություններով`

  • ստամոքս-աղիքային, մաշկային, ակնային թունազերծում (դեկոնտամինացիա),
  • կյանքին օժանդակող անհապաղ և շարունակական միջոցառումներ (էնդոտրախեալ ինտուբացիա, օժանդակող և կառավարող արհեստական շնչառություն, պարենտերալ հեղուկների ներարկում, դեղորայքային թերապիա, դեֆիբրիլյացիա),
  • շարունակական սրտանոթային հսկողություն (ԷՍԳ, զարկերակային ճնշման և կենսական այլ ֆունկցիաների հսկողություն),
  • ռենտգենոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, գաստրոսկոպիա,
  • լաբորատոր հետազոտում,
  • թունաբանական առանձնահատուկ լաբորատոր հետազոտություններ (արյան մեջ MetHb և կարբօքսի HB-ի որոշում, որակական թեստեր, ացետիլխոլինէսթերազայի որոշում, տարբեր դեղորայքների և ծանր մետաղների որոշում արյան մեջ և մեզում),
  • արտամարմնային դետոքսիկացիոն միջոցներով թույնի հեռացման մեթոդներից կիրառվում է` պլազմաֆերեզ, որովայնամզային դիալիզ, հակաթունային և ախտանշանային բուժում։


Կլինիկական մասնագիտացումներն են՝
  • թունաբանություն,
  • վերակենդանացում և ինտենսիվ թերապիա:

Գիտական գործունեություն

Կլինիկայի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.

  • սուր թունավորումների վիճակագրություն,
  • Սուր թունավորումների տեղեկատվական կենտրոնի համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում (տեղեկություն թունավոր նյութերի թունային չափաքանակների, ազդեցության մեխանիզմի, մետաբոլիզմի, արտազատման, ախտանիշների, բուժման վերաբերյալ),
  • թունաբանական հետազոտումներ:

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ.

  • Թունավորումների տեղեկատվական կենտրոն, Կարոլինսկա հիվանդանոց, (Ստոկհոլմ, Շվեդիա),
  • «Թունաբանական գիտապրակտիկ կենտրոն» (Մոսկվա, ՌԴ),
  • «Սուր թունավորումների բուժման կենտրոն», Սկլիֆոսովսկու անվ. շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ (Մոսկվա, ՌԴ),
  • PMU-Interlife բարեգործական կազմակերպություն (Շվեդիա),
  • «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա:

Կլինիկայի աշխատակազմ

Գրիգորյան Մարինե Ռոբերտի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ.
Արաբյան Ռուբեն Հակոբի բժիշկ-օրդինատոր
Ահարոնյան Հրանուշ Հրանտի բժիշկ-օրդինատոր
Ասլանյան Հովհաննես Հաբեթի բժիշկ-օրդինատոր
Խաչիկյան Ռուզան Համլետի բժիշկ-օրդինատոր
Մնացականյան Զեփյուռ Ալբերտի բժիշկ-օրդինատոր
Խաչիկյան Աստղիկ Շալիկոյի բժիշկ-օրդինատոր



Հասցե՝
ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 63, (+37460) 62 15 64
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook