Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Քիմիաթերապիայի կլինիկա

Հիմնադրվել է 2007թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Արմեն Տիգրանի Ավագյան:


Կլինիկան ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի բազան է: Ծավալված է 26 մահճակալով:


Պատմություն

Կլինիկան տեխնիկապես հագեցված է ժամանակակից սարքավորումներով` ինֆուզամատներով, պերֆուզամատներով, ունի հեմոգլոբինոմետր, արյան պատրաստուկների հալեցման և տաքացման սարք, պուլսօքսիմետր, բակտերիցիդ լամպեր, օդի վարակազերծիչ սարքեր:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում բուժվում են սոլիդ ուռուցքներով և հեմատոլոգիական պաթոլոգիայով մանուկ և մեծահասակ հիվանդներ:


Գիտական գործունեություն

Կլինիկայում ակտիվորեն գիտական աշխատանքներ են տարվում՝ սոլիդ ուռուցքների և հեմատոլոգիական պաթոլոգիայի ախտորոշման և բուժման ուղղությամբ:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է հետևյալ կազմակերպությունների և անհատների հետ.

  • Hilfe fur Armenie կազմակերպություն,
  • Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկա,
  • Թանհայմի կլինիկա,
  • St. Anna Kinderspital (Wien),
  • Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա,
  • Dean F. Bajorin-prof. of Medicine, Weil Medical College of Cornell University,Memorial Sloan-Kettering Cancer Center,
  • Landeskrankenhaus Salzburg Universitatsklinikum, Der Paracelsus Medizzinischen Prvatuniversitat,
  • Beatson Oncology Center, Gartnavel General Hospital-Nicholas Reed-ESGO vice president,
  • Ospedale Mauriziano «Umberto I» Torino,
  • Ոսկրածուծի պատվաստման մանկական միջազգային հիմնադրամ,
  • ФНКЦ Детской онкологии, гематологии и иммунологии (Москва),
  • РАМН РОНЦ им. Н.Н. Блохина (Москва):



Կլինիկայի աշխատակազմ

Ավագյան Արմեն Տիգրանի կլինիկայի ղեկավար
Թամամյան Գևորգ Նաիրիի բժիշկ-օրդինատոր
Սարգսյան Լիլիթ Ռադիկի բժիշկ-օրդինատոր
Զոհրաբյան Դավիթ Գևորգի բժիշկ-օրդինատոր
Սաֆարյան Լիանա Լեոնիդի բժիշկ-օրդինատոր
Իսկանյան Սամվել Սիմոնի բժիշկ-օրդինատոր
Հակոբյան Լուսինե Սլավիկի բժիշկ-օրդինատոր
Հարությունյան Լիլիթ Արմենի բժիշկ-օրդինատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Քիմիաթերապիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 37
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook