Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի թիվ 1 կլինիկա

Կլինիկայի ղեկավար՝ Ալեքսանդր Արտեմի Այվազյան, բժշկական գիտությունների դոկտոր:


Կլինիկան ԵՊԲ-ի թերապիայի թիվ 1 ամբիոնի բազան է:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայի հիմնական ուղղվածություններն են թերապիայի բոլոր հիմնական ճյուղերը.

  • սրտաբանություն,
  • թոքաբանություն,
  • գաստրոէնտերոլոգիա,
  • նեֆրոլոգիա,
  • ռևմատոլոգիա,
  • պարբերական հիվանդություն:

Կլինիկայի աշխատակիցները պարբերական հիվանդության հայկական կոնսորցրումի այլ մասնակիցների հետ ակտիվ կանխարգելիչ աշխատանք են տանում նշված հիվանդության հետևանքով ամիլոիդոզով բարդանալու վտանգը նվազագույնի հասնելու ուղղությամբ:

Ախտորոշման կիրառվող մեթոդներն են կլինիկական և պարակլինիկական:


Գիտական գործունեություն

Կլինիկան գիտական գործունեություն է իրականացնում հիմնականում պարբերական հիվանդության ոլորտում. մասնավորապես՝ ուսումնասիրվում են ամիլոիդոզի վաղ ախտորոշման և բուժման հարցերը, հիվանդության տարածվածությունը, ամիլոիդոզի ռիսկի գործոնները, տարածված հիվանդությունների ընթացքի և բուժման առանձնահատկությունները պարբերական հիվանդության հետ զուգակցվելիս և այլն:

Կլինիկայի աշխատակիցները պարբերաբար զեկուցումներով հանդես են գալիս 2-3 տարին մեկ կազմակերպվող պարբերական հիվանդությանը և այլ ինքնաբորբոքային հիվանդություններին նվիրված համաշխարհային և ռևմատոլոգիական ամենամյա եվրոպական կոնգրեսներում:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է.

  • ԵՊԲՀ թերապիայի թիվ 2 ամբիոնի,
  • մանկաբուժության ամբիոնների,
  • Բժշկական գենետիկայի կենտրոնի,
  • Պարբերական հիվանդության հայկական կոնսորցրումի,
  • Ռևմատոլոգների հայկական ասոցիացիայի հետ:


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացանի 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Թերապիայի թիվ 1 կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 69, (+37460) 62 15 59, (+37460) 62 15 58, (+37491) 73 91 35

Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook