Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 1934թ.-ին:

Կլինիկայի ղեկավար՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Վիրաբուժության կլինիկան ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ուսումնական բազան է:


Պատմություն

Վիրաբուժության կլինիկան հիմնադրվել է 1934թ.-ին, պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկի կողմից: Կլինիկայում տարբեր տարիներին աշխատել են անվանի հայ պրոֆեսորներ Հ.Ս. Քեչեկը, Ս.Ս. Շարիմանյանը, Ս.Մ. Գալստյանը, Վ.Հ. Սարուխանյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը, Հ.Վ. Սարուխանյանը:

1997թ.-ից Վիրաբուժության կլինիկան ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանը, ով նաև ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչն է։


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում օգտագործվում են ախտորոշման հետևյալ մեթոդները՝

  • կլինիկալաբորատոր քննություններ,
  • բիոքիմիական քննություններ,
  • սեռոլոգիական քննություններ,
  • բակտերոլոգիական քննություններ,
  • ռենտգեն քննություններ,
  • ՈՒՁՀ,
  • ՀՇ,
  • ՄՌՏ,
  • գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա

Կլինիկայի մասնագիտական ուղղություններն են՝

  • աբդոմինալ վիրաբուժություն,
  • պարանոցի վիրաբուժություն,
  • վահանաձև գեղձի վիրաբուժություն,
  • ենթաստամոքսային գեղձի վիրաբուժություն,
  • լյարդի վիրաբուժություն,
  • կրծքային վիրաբուժություն,
  • անոթային վիրաբուժություն:


Գիտական գործունեություն

Կլինիկայի գիտական ուղղություններն են՝

  • ճողվածքների վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները,
  • որովայնի խոռոչի վիրաբուժական միջամտությունների ժամանակ էնդոտոքսիկոզի զարգացումը:


Համագործակցություն

Վիրաբուժության կլինիկան համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի բժշկական համալսարանի սիրտ-անոթային և ընդհանուր վիրաբուժության ամբիոնների հետ: Կլինիկայի մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, հանդես են գալիս զեկուցումներով:


Կլինիկայի աշխատակազմ

Միրիջանյան Մուշեղ Միսաքի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Դավիթ Ալբերտի բժիշկ-օրդինատոր
Գրիգորյան Կարեն Համլետի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Կիրակոսյան Արման Աղասու բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Հովհաննիսյան Հովհաննես Վանիկի բժիշկ-օրդինատոր
Մելոյան Արմեն Կոմիսարի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Աղաջանյան Արթուր Սեդրակի բժիշկ-օրդինատոր
Հովհաննիսյան Սուրեն Ստեփանի բժիշկ-վիրաբույժ, բ.գ.դ.
Բալասանյան Արմայիս Յուրիի բժիշկ
Գալումյան Արամայիս Սամվելի բժիշկ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Վիրաբուժության կլինիկա
Հեռ.՝ (+37410) 56 33 16

 

Find us on Facebook