Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկա

Հիմնադրվել է 1976 թ.-ին։

Կլինիկայի ղեկավար` Իրինա Էդուարդի Մալխասյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Պատմություն

Կլինիկայի առաջին ղեկավարն եղել է բ.գ.թ. Օ.Ն. Մելքոնյանը, ով այժմ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրենն է:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկան ներկայացված է 2 ծառայությունով` անեսթեզիոլոգիայի ծառայություն և ինտենսիվ թերապիայի ծառայություն (ծավալված` 15 մահճակալով):

Կլինիկան հագեցված է անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից սարքավորումներով: Ինտենսիվ թերապիայի ծառայության որակյալ բուծօգնության կազմակերպման համար առկա են`

  • արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ (Hamilton – ֆիրմայի), որոնք հնարավորություն են տալիս կիրառելու տարատեսակ ռեժիմներ, Intelligent Ventilation կոնցեպցիայի ներգրավմամբ (NIV, APVsimv, DuoPAP, APRV, ASV և այլ ) և կատարելու շնչառական ֆունկցիայի ծավալուն մոնիտորինգ (Cstat-ի որոշում P/V Tool հնարքի օգնությամբ, կապնոգրաֆիա 10 պարամետրի որոշմամբ և այլն),
  • հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգ (Schiller - ֆիրմայի), որը հնարավորությունն է տալիս կենտրոնական համակարգչի օգնությամբ ստանալու, գրանցելու, պահպանելու և փոփոխելու մոնիտորինգի պարամետրերը, կատարել ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք մոնիտորինգ:



Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան իրականացնում է.

1. Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի օգնության կազմակերպում`

բուժհաստատությունում ընգրկված բոլոր ծառայությունների հետ համագործակծության ապահովմամբ.

  • անեսթեզիոլոգիական մասնագիտացված օգնության ցուցաբերում`
    • հիվանդների կոնսուլտացիա, զննում և նախապատրաստում անեսթեզիայի,
    • անզգայացման ապահովում վիրաբուժական, թերապևտիկ և ախտորոշիչ միջամտությունների ժամանակ` ընդհանուր և ռեգիոնար (ողնուղեղային, էպիդուրալ) անզգայացման մեթոդների կիրառմամբ,
    • մոնիտորինգի, արհեստական շնչառության և ջրա-էլեկտրոլիտային, հեմոստազի, սիրտ-անոթային համակարգի կենսագործունեության ապահովում ներվիրահատական շրջանում և կրիտիկական վիճակներում,
    • ցավային համախտանիշի ախտորոշում և բուժում նախա- և հետվիրահատական շրջաններում,
  • կյանքին վտանգ սպառնացող օրգանիզմի ֆունկցիայի խանգարմամբ (պոլիտրավմա, սեպսիս, տարբեր ծագման կոմաներ, շնչական, սիրտ-անոթային, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ֆունկցիայի անբավարարություն, ծանր ընթացքով հետվիրահատական շրջան և այլն) հիվանդներին մասնագիտացված օգնության ցուցաբերում,
    • շնչառության ֆունկցիայի ախտորոշում և ռեսպիրատոր թերապիայի ապահովում (շնչուղիների անցանելության ապահովում, օքսիգենոթերապիայի, արհեստական և օժանդակ շնչառության ապահովում (NIV, SIMV, DuoPAP, APRV, ASV և այլ ռեժիմների կրառմամբ),
    • սիրտ-անոթային ֆունկցիայի ախտորոշում, պահպանում և բուժում (ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիտորինգի ապահովումով),
    • նյարդային, մարսողական, միզասեռական, էնդոկրին համակարգի հիվանդությունների կրիտիկական վիճակների կոմպլեքսային բուժում (գործիքային և լաբորատոր ախտորոշման բոլոր հնարավոր և հասանելի մեթոդների կրառմամբ),
    • հոմեոստազի խանգարումների բուժման իրականացում (ինֆուզիոն, տրանսֆուզիոն թերապիայի կիրառմամբ, մակարդելիության համակարգի շեղումների հայտնաբերման և շտկման իրականացմամբ),
    • հակամանրէային կանխարգելում և բուժում,
    • սննդային օգնության կազմակերպում (էնտերալ և պարենտերալ ներմուծման մեթոդների կիրառմամբ),
    • ծանր հիվանդների հետվիրահատական շրջանի բուժման իրականացում,
    • սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների իրականացում։

2. Անեսթեզիանների, կրիտիկական վիճակների բուժման և ռեսպիրատոր թերապիայի իրականացմանն ընդգրկված բժշկական անձնակազմի ուսուցում, գործողությունների գնահատում։
3. Կիրառական և ֆունդամենտալ գիտական հետազոտությունների անցկացում բուժման որակի բարելավման նպատակով:

4. Ներգրավում` բժշկական ուսումնական հաստատության կրթական գործընթացում:

Կլինիկայի առաջատար մասնագետները դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և մասնակցում երիտասարդ մասնագետների հետդիպլոմային ուսուցմանը:

Կլինիկայի մասնագետները նաև իրականացնում են խորհրդատվություն Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի բուժհաստատություններում և մասնակցում դատաբժշկական փորձաքննություններին:


Կլինիկայի աշխատակազմ

Մալխասյան Իրինա Էդուարդի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Կոստանյան Վալերի Վլադիմիրի անեսթեզ. ծառ. պատասխանատու
Սաֆարյան Արտակ Ժորայի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Հակոբյան Արթուր Հակոբի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Հովհաննիսյան Հայկ Հովսեփի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Ֆիչիջյան Արթուր Բագրատի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մանուչարյան Գրիգոր Կամոյի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Առաքելյան Արթուր Նորիկի ինտ. թեր. ծառ. պատասխանատու
Ստեփանյան Գայանե Հայկի հերթափոխ. կլին. օրդինատոր
Վարդազարյան Մարինե Սամվելի հերթափոխ. կլին. օրդինատոր
Գրիգորյան Հայրիկ Համլետի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մուրադյան Հայկազ Արմենի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մուրադյան Նարինե Մանվելի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Բադալյան Նունե Ազատի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Պետրոսյան Ալեքսան Աշոտի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մելքումյան Լուսինե Գառնիկի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մելքումյան Գուրգեն Գառնիկի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Ենգիբարյան Անահիտ Արթուրի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Բավեյան Լիլիթ Գևորգի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Առաքելյան Աննա Գեղամի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Հովհաննիսյան Արման Խոսրովի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ


Հասցե` ՀՀ, Երևան, Կորյունի 2, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկա
Հեռ.՝ (+37410) 56 37 48, (+37460) 62 14 09
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook