Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա


Հիմնադրվել է 2003թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Աննա Յուրիի Պողոսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Կլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի ու դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների ամբիոնների բազան է:



Կլինիկական գործունեություն

Կլինիկայում կատարվում են`

  • դիմածնոտային շրջանի պլաստիկ վիրահատություններ,
  • ոսկրավերականգնողական բարդ վիրահատություններ,
  • ատամնային իմպլանտացիա,
  • դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների բուժում,
  • դիմածնոտային շրջանի վնասվածքաբանական վիրահատություններ,
  • պարօդոնտիկ հիվանդությունների վիրաբուժական բուժում,
  • դիմածնոտային շրջանի ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների վիրահատում,
  • հարքթային խոռոչների վիրահատություններ,
  • սեպտոպլաստիկա,
  • ռինոպլաստիկա,
  • ոտոպլաստիկա,
  • տոնզիլէլտոմիա,
  • ադենոտոմիա և այլն:


Գիտական գործունեություն

Կլինիկայում իրականացվում է գիտական գործունեություն հետևյալ ուղղություններով.

  • ոսկրամատրիքսային տրանսպլանտատների օգտագործում տրոմբոցիտներով հարուստ պլազմայի հետ,
  • դենտալ իմպլանտացիա ծանր անատոմո-տոպոգրաֆիական պայմաններում:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է

  • Նյու-Յորքի համալսարանի պարօդոնտոլոգիայի կլինիկայի (ղեկավար` Գ.Կազանչյան, բ.գ.թ., դոցենտ),
  • Ժնևի համալսարանի վերականգնողական վիրաբուժության կլինիկայի (ղեկավար՝ պրոֆեսոր Մ. Ռիխտեր) հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Պողոսյան Աննա Յուրիի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Դարչինյան Հովհաննես Հրայրի բժիշկ-օրդինատոր (դիմածնոտ. վիրաբույժ)
Զարգարյան Արմեն Լևոնի բժիշկ-օրդինատոր (ԼՕՌ բժիշկ)
Հովեյան Մարինե Գագիկի բժիշկ-օրդինատոր (ԼՕՌ բժիշկ)
Միսակյան Մարտին Սպարտակի բժիշկ-օրդինատոր (դիմածնոտ. վիրաբույժ)


Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա
Հեռ.՝ (+34760) 62 14 40

 

Find us on Facebook