Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա

Հիմնադրվել է 2008թ.-ին (1982թ.):

Կլինիկայի ղեկավար՝ Հասմիկ Վահանի Հարությունյան:


Պատմություն

1982թ.-ից 4-րդ մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայում գործել են առանձին ֆիզիոթերապիայի, ասեղնաբուժության և մերսման կաբինետներ: 2008թ.-ից վերոհիշյալ կաբինետները միավորվել են, ինչի արդյունքում կազմավորվել է Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկան:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում գործում են հետևյալ ծառայությունները՝

  • Ֆիզիոթերապիա,
  • ռեֆլեկսոթերապիա (ասեղնաբուժություն),
  • ռեաբիլիտացիա,
  • բուժական մերսում,
  • բուժական կոսմետոլոգիա:

Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկայում կանխարգելվում և բուժվում են՝

  • ԼՕՌ հիվանդություններ (տոնզիլիտ, ռինիտ, ֆարինգիտ, լարինգիտ),
  • շնչուղիների բորբոքումներ (տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ և այլն),
  • նորածնային հիվանդություններ (ծուռվզություն, ծուռթաթություն, ռախիտ և այլն),
  • նյարդաբանական հիվանդություններ (նևրոզներ, նևրիտներ, նևրալգիաներ, գիշերամիզություն),
  • հենաշարժական համակարգի հիվանդություններ (օստեոխոնդրոպաթիաներ, օստեոխոնդրոզ, ոսկրային գերաճներ, հոդաբորբեր, արթրոզ, արթրիտ, օստեոպորոզ),
  • ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ (գաստրիտ, կոլիտ, խոցային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, ոչ քարային խոլեցիստիտ),
  • միզասեռական հիվանդություններ,
  • գինեկոլոգիական հիվանդություններ (վուլվովագինիտ, հեշտոցի էրոզիաներ, մաստիտ, կրծքագեղձի պտուկի ճաքեր),
  • մաշկային հիվանդություններ (հետայրվածքային և հետվիրահատական սպիների հարթեցում, մաշկի թարախային ախտահարումներ, պսորիազ, էկզեմա),
  • ստոմատոլոգիական հիվանդություններ (կարիես, պերիոդոնտիտ, պարադոնտիտ),
  • վիրաբուժական հիվանդություններ (կոտրվածքների սերտաճման արագացում, տրոֆիկ խոցեր, կպումային հիվանդություն, պառկելախոցեր, այրվածքներ, ցրտահարություն),
  • ճարպակալում և ցելուլիտ,
  • կոսմետոլոգիա/դեմքի մաքրում, հետքերի հեռացում, մազածածկի հեռացում, բիոէպիլյացիա, էլեկտրոէպիլյացիա, ֆիբրոմաների հեռացում և այլն:

Կլինիկայում կիրառվող գործիքային և ասեղնաբուժական պրոցեդուրաների համակցումը դեղորայքային բուժման հետ կրճատում է հիվանդությունների բուժման ընթացքը:

Ֆիզիոթերապիայի կլինիկայում կիրառվում են հետևյալ բուժական պրոցեդուրաները՝

  • գերձայնային թերապիա (ֆոնոֆորեզ),
  • հալվանացում (էլեկտրոֆորեզ),
  • մագնիտոթերապիա,
  • լուսաբուժություն,
  • տուբուս-կվարց,
  • ինհալացիա,
  • պարաֆինային թերապիա,
  • դարսոնվալացում,
  • ԳԲՀ գերբարձր հաճախականության թերապիա,
  • ուլտրաձայնային պիլինգ:



Համագործակցություն

Կլինիկան համագրծակցում է հանրապետության հիվանդանոցների, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ինստիտուտի և ապահովագրական կազմակերպությունների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Հարությունյան Հասմիկ Վահանի կլինիկայի ղեկավար
Զարաֆյան Աղավնի Հարությունի բժիշկ-օրդինատոր (ռեաբիլիտոլոգ)
Վարդանյան Հրանուշ Վարդանի բժիշկ-օրդինատոր (ռեֆլեքսաթերապևտ)
Վիլասլյան Գայանե Գոռի թերապիստ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 43
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook