Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա

Կլինիկայի ղեկավար՝ Արմենակ Համլետի Բդոյան


Պատմություն

Կլինիկան ունի ստացիոնար և ամբուլատոր ծառայություն, օրթեզավորման լաբորատորիա և ժամանակակից կահավորված վիրահատարան՝ անհետաձգելի և պլանային վիրահատությունների համար: Կլինիկան զբաղվում է ինչպես երեխաների և մեծահասակների բոլոր տեսակի վնասվածքներով, այնպես էլ օրթոպեդիկ հիմնախնդիրներով:

Կիրառվում են կոտրվածքների բուժման եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից մեթոդներ՝ երկար խողովակավոր ոսկրերի փակ անտերոգրադ օստեոսինթեզ, միանվագ և դինամիկ աուտոկոմպրեսիոն հարթակներով օստեոսինթեզ, DHS և DCS համակարգերի, LCP հարթակների օգտագործում, Gamma interlocking nale օստեոսինթեզ, Իլիզարովի, Հոֆֆմանի, AO արտաքին ֆիքսացիաների ապարատներ և այլն:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում լայն տարածում են գտել խոշոր հոդերի (կոնքազդրային և ծնկային) տոտալ և միաբևեռ էնդոպրոթեզավորումը, բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ ախտերի դեպքում ոսկրերի ուղղիչ օստեոտոմիաները, խոշոր հոդերի (կոնքազդրային, ծնկային և սրունք-թաթային) արթրոսկոպիաները, մկանաջլային պլաստիկաները և այլ վիրահատություններ:


Համագործակցություն

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան համագործակցում է հետևյալ կլինկաների հետ.

  • Էրեբունի ԲԿ,
  • ՎՕՎԱԿ,
  • Կենտրոնական հիվանդանոց,
  • ЦИТО, Университет Дружбы Народов (ՌԴ),
  • Caiser Hospital, Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ),
  • Clinique L`Esperance, Տուլոն (Ֆրանսիա):


Կլինիկայի աշխատակազմ

Բդոյան Արմենակ Համլետի կլինիկայի ղեկավար, բժիշկ-օրդինատոր
Հարությունյան Դավիդ Գևորգի բժիշկ-օրդինատոր
Բախշեցյան Աշոտ Էդուարդի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Սարգսյան Էդուարդ Հրանտի բժիշկ-օրդինատոր
Ազիզբեկյան Արսեն Սամվելի բժիշկ-օրդինատոր
Գրիգորյան Արտակ Կարապետի բժիշկ-վնասվածքաբան, բ.գ.թ.
Բունիաթյան Անդրեյ Յուրիի բժիշկ-վնասվածքաբան, բ.գ.թ.
Օհանյան Արտակ Սուրենի բժիշկ-վնասվածքաբան
Ներսիսյան Լևոն Սլավիկի կինեզոթերապևտ


Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 93

 

Find us on Facebook