Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 1996թ.-ին (1982թ.):

Կլինիկայի ղեկավար՝ Արտավազդ Բագրատի Սահակյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Պատմություն

1982թ.-ին ՀՀ-ում բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանի և նրա թիմակիցների կողմից հիմնադրվել է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, իսկ հետագայում՝ 1996թ.-ին, նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան:

Կլինիկայում տարեկան կատարվում է շուրջ 1000 վիրահատություն: Նեղ մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերվում անհետաձգելի իրավիճակներում հայտնված, վերջույթների և դրանց սեգմենտների անդամահատումներով, վերջույթների խոշոր անոթների արյունահոսությամբ, մարմնի տարբեր մասերի հյուսվածքային դեֆեկտով հիվանդներին, ինչպես նաև կատարվում են էսթետիկ վիրահատություններ, մասնավորապես՝ քթի, կոպերի, ականջների պլաստիկա, դեմքի և պարանոցի մաշկի ձգում, կրծքագեղձերի փոքրացում և մեծացում իմպլանտներով, որովայնի առաջային պատի ձգում, լիպոսակցիա և այլ վիրահատական միջամտություններ, վերականգնողական` ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, որոնցից են՝ ականջախեցու վերականգնում բնածին արատների ժամանակ, կրծքագեղձերի վերականգնում ուռուցքի կապակցությամբ հեռացնելուց հետո, հետայրվածքային դեֆորմացիաների և դեֆեկտների վերականգնում, ուռուցքային քայքայման հետևանքով առաջացած դեֆեկտների վերականգնում և այլ վիրահատություններ:

Կլինիկայում առկա են հետևյալ սարքավորումները՝

  • լիպոսակցիայի ուլտրաձայնային LySonix 3000 (PulseSelect) սարքավորում` կատարում է ճարպի քայքայում և հեռացում ուլտրաձայնային ալիքների միջոցով, միջամտությունը կատարվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում, ատրավմատիկ է,
  • ստացիոնար միկրոսկոպ Karl Zeiss սարքավորում` խոշորացումը 10 անգամ, նախատեսված է փոքր անոթների և նյարդերի մանրակրկիտ վերականգման համար,
  • էլեկտրաօպտիկական սարքավորում (ЭОП) նախատեսված է շարժական ռենտգեն լուսանկարման համար:


Կլինիկական մասնագիտացում

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան վերականգնողական միկրովիրաբուժության կենտրոն է, որը մատուցում է բարձրորակ օգնություն հետևյալ ոլորտներում՝

  • դեմքի և վերջույթների վերականգնողական միկրովիրաբուժություն,
  • ռեկոնստրուկտիվ և վերականգնողական օնկոլոգիա,
  • դեմքի և մարմնի էսթետիկ վիրաբուժություն,
  • ինտիմ և ուռոգենիտալ զոնայի վիրաբուժություն,
  • դեմքի և մարմնի կոնտուրային պլաստիկա (ներարկման գելեր, բոտուլոտոքսին),
  • մազերի ազատ աուտոտրանսպլանտացիա:


Գիտահետազոտական աշխատանքներ

Կատարվել են բազմաթիվ կլինիկական և փորձարարական հետազոտություններ՝ ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում:

1998թ.-ին ամբիոնի վարիչ, դոցենտ Արտավազդ Սահակյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության» հայկական ասոցիացիան:


Համագործակցություն

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիարբուժության կլինիկան համագործակցում է.

  • «Դյուպարկ» (Լիոն, Ֆրանսիա)
  • «Մայո» (Ռոչեստեր, ԱՄՆ) կլինիկաների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Սահակյան Արտավազդ Բագրատի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ
Դարբինյան Արթուր Ռաֆայելի բժիշկ-օրդինատոր
Ստեփանյան Արամ Ռոբերտի բժիշկ-օրդինատոր
Բարբակաձե Ալեքսանդր Բորիսի բժիշկ-օրդինատոր
Ասատրյան Թեհմինե Հմայակի բժիշկ-օրդինատոր
Նավոյան Արտյոմ Գագիկի բժիշկ-օրդինատոր
Դանիելյան Աբրահամ Միքայելի բժիշկ-օրդինատոր
Սահակյան Արամ Արտավազդի բժիշկ-օրդինատոր
Նիկողոսյան Սեդա Կարենի բժիշկ-օրդինատոր
Չոփուրյան Մարգարիտա Գագիկի բժիշկ-օրդինատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 95, (+37460) 62 13 86
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook