Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Էնդոկրինոլոգիական կլինիկա


Հիմնադրվել է 1982թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Աղաջանովա Ելենա Միխայիլի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Կլինիկան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է: Կլինիկայում ծավալվում է 20 մահճակալ:


Պատմություն

1982թ.-ին 4-րդ մանկական հիվանդանոցում հիմնադրվել է մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքը՝ Է.Ռ. Փաշինյանի կողմից: 2008 թ.-ից էնդոկրինոլոգիայի բաժանմունքը՝ կլինիկան ղեկավարում ԵՊԲՀ-ի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ե.Մ. Աղաջանովան:

Կլինիկան, որն այսօր գտնվում է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կազմում, սպասարկում է և մեծահասակներին, և երեխաներին:

Այն հագեցած է ինֆուզամատով, գլիկոզիլացված հեմոգլոբինը որոշող սարքավորումով (Afinion), ուլտրաձայնային դենսիտոմետրով և տեխնիկական այլ միջոցներով:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են էնդոկրին հետևյալ հիվանդությունները`

  • շաքարային դիաբետ,
  • վահանաձև գեղձի հիվանդություններ,
  • ճարպակալում,
  • մազակալում,
  • մակերիկամների հիվանդություններ,
  • էնդոկրին այլ հիվանդություններ:

Երեխաների մոտ նաև հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են`

  • աճի դանդաղում և ֆիզիկական թերզարգացում,
  • սեռական թերզարգացում ու վաղաժամ սեռական հասունացում:

Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 310 երեխա, ինչպես նաև բնածին հիպոթիրեոզ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, կարճահասակություն ունեցող երեխաները:


Գիտական գործունեություն

Կլինիկայում գիտական հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով`

  • երեխաների և դեռահասների մոտ տիպ 1 շաքարային դիաբետի, բարդությունների, առանձնահատկությունների և տարածվածության ուսումնասիրում,
  • էմբրիոնալ գենեզի պրոտեոգլիկանների պաշտպանիչ էֆֆեկտի ուսումնասիրությունը ենթաստամոքսային գեղձի ինսուլյար ապարատի վրա,
  • ՀՀ տարբեր շրջաններում օստեոպորոզի պատճառների և տարածվածության, պոստմենոպաուզալ շրջանում կանանց մոտ օստեոպորոզով հիվանդացության ուսումնասիրում,
  • պոլիգլանդուլյար էնդոկրին համախտանիշների ուսումնասիրում,
  • կարճահասակության ուսումնասիրում:


Համագործակցություն

Էնդոկրինոլոգիական կլինիկան համագործակցում է.

  • Համառուսական էնդոկրին գիտական կենտրոնի,
  • Բեռլինի Շարիտե համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիական կլինիկայի,
  • Ուկրաինայի հետդիպլոմային կրթության ակադեմիայի էնդոկրինոլոգիայի ամբիոնի,
  • Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի,
  • «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ:

Կլինիկայում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար Հայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են ձմեռային ճամբարներ, իսկ Արաբկիր բժշկական կենտրոնի,Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ` ամառային ճամբարներ:

«Երազ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար նոյեմբերի 14-ին (Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր) և հունիսի 1-ին (Երեխաների պաշտպանության համաշխարային օրը) պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:


Կլինիկայի աշխատակազմ

Աղաջանովա Ելենա Միխայելի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Քալանթարյան Լուսինե Գագիկի բժիշկ-օրդինատոր
Առաքելյան Լուսինե Մկրտչի բժիշկ-օրդինատոր
Նավասարդյան Լուսինե Վիուլի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Հակոբյան Սոնյա Վահագնի բժիշկ-օրդինատոր
Մարկոսյան Ռենատա Լևոնի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Իսսա Ֆրեիջ Սաբրիի բժիշկ-օրդինատոր
Բայբուրդյան Գայանե Մելսիկի բժիշկ-օրդինատոր



Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Էնդոկրինոլոգիական կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 03, (+37460) 62 15 30
Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook