Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա


Հիմնադրվել է 1996թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Արմեն Ռաֆիկի Փիրուզյան:



Կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է: Ծավալված է 25 մահճակալով, որից 8-ը՝ ինտենսիվ թերապիայի մասնաբաժնում:



Պատմություն

Ծառայությունը հիմնադրվել է Արմեն Փիրուզյանի կողմից՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

2008թ.-ին Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկան ամբողջ անձնակազմով տեղափոխվել է ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայում կատարվում են.

  • ԷՍԳ,
  • ԷՍԳ,
  • հոլտեր մշտադիտարկում,
  • տրեդմիլ լարվածության թեստ,
  • զարկերակային ճնշման մշտադիտարկում և այլ հետազոտություններ:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան մասնագիտացված է.

  • սրտաբանության և ինտենսիվ թերապիայի,
  • սրտի իշիմիկ հիվանդության բոլոր կլինիկական ձևերի բուժման, հատկապես` սուր կոնորար սինդրոմների՝ սրտամկանի ինֆարկտի, անկայուն ստենոկարդիայի,
  • սուր և քրոնիկ սրտային անբավարարության,
  • առաջնային և երկրորդային կարդիոմիոպաթիաների,
  • հիպերտոնիկ հիվանդության,
  • ներքին հիվանդությունների կրիտիկական վիճակների ինտենսիվ թերապիայի բուժման մեջ:

Հիմնական ուղղվածություններն են.

  • սիրտ-թոքային վերակենդանացում,
  • կրիտիկական վիճակների բժշկություն,
  • անհետաձգելի կարդիոլոգիա:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • Սրտաբանների եվրոպական ասոցիացիաների,
  • Սրտի ամերիկյան ասոցիացիայի,
  • Սրտաբանների ամերիկյան կոլեգիայի հետ:

Հետազոտական աշխատանքներ են տարվում եվրոպական և ամերիկյան դեղագործական ընկերությունների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Փիրուզյան Արմեն Ռաֆիկի կլինիկայի ղեկավար
Համբարձումյան Սուսաննա Սեյրանի բժիշկ-օրդինատոր (սրտաբան)
Սարգսյան Անուշ Ժիրայրի բժիշկ-օրդինատոր (սրտաբան)
Օրդյան Անուշ Միքայելի բժիշկ-օրդինատոր (սրտաբան), բ.գ.դ.
Ավետիսյան Նունե Ալբերտի բժիշկ-օրդինատոր (սրտաբան)
Խաչատրյան Քրիստինե Ռուբենի բժիշկ-օրդինատոր (սրտաբան)
Մշեցյան Անդրանիկ Հենրիխի ինտենսիվ թեր.-ի ծառ. ղեկավար
Կիլիկյան Նարինե Նորայրի բժիշկ-օրդինատոր (սրտաբան)
Անտոնյան Յուլյա Էլիբեկի բժիշկ-օրդինատոր
Ավետիսյան Արթուր Ալֆրեդի բժիշկ-օրդինատոր
Խաչատրյան Կոնստանտին Լևոնի բժիշկ-օրդինատոր




Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 62, (+37460) 62 15 60
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook