Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկա

Կլինիկայի ղեկավար` Սպարտակ Սեմյոնի Գամբարով, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկան Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի հանրապետական կենտրոնն է, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան:


Պատմություն

Իմունոլոգիայի նշանակությունը դժվար է գերագնահատել բժշկագիտության զարգացման արդի փուլում: Բժշկության մեջ չկա և ոչ մի ճյուղ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված չլինի կայուն ու միաժամանակ ճկուն իմունային համակարգի հետ: Իմուն համակարգի խանգարումները հատկապես առաջատար տեղ են զբաղեցնում բոլոր ալերգիաների առաջացման և զարգացման գործընթացներում: Այս ամենն էլ հիմք է հանդիսացել ԵՊԲՀ-ում կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կուրսի ստեղծման համար, որը կազմավորվել է 1990թ.-ին՝ պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովի ղեկավարությամբ, Վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի բազայում:

Կուրսն իր գործունեությունն սկսել է բուհի բուժական և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողներին դասավանդումից: Պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովի նախաձեռնությամբ ստեղծվել է նաև գիտական լաբորատորիա:

1995-ին ստեղծվել է Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկան համալսարանական 1-ին կլինիկայի բազայում, իսկ 1998-ին կուրսը վերակազմավորվել է որպես ամբիոն, ինչի արդյունքում ընդլայնվել է կազմը, և առարկան դարձել է պարտադիր նաև ստոմատոլոգիական, ռազմաբժշկական ու դեղագիտության ֆակուլտետների ուսանողների համար:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկան կենտրոնում իրականացվում է.

  • հիվանդների շուրջօրյա ընդունելություն` առանց նախնական գրանցման,
  • ալերգոլոգիական և իմունաբանական բազմակողմանի և ամբողջական ախտորոշում (իմունոդիագնոստիկա), տարբեր մասնագետների խորհրդատվություններ,
  • ալերգիկ հիվանդությունների բուժում ամբողջ սպեկտրով, այդ թվում՝բոլոր տեսակների եղնջացաներ, ալերգիկ դերմատիտներ, Կվինկեյի այտուց, ալերգիկ ռինիտներ, բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիաներ, բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի համախտանիշ,սննդային, ինսեկտային ալերգիաներ և այլն: Դեղորայքային բուժմանը զուգահեռ կլինիկայում կիրառվում են նաև ալերգիկ հիվանդությունների բուժման նոր մեթոդներ՝ սպեցիֆիկ իմունոթերապիա` համակցված իմունոստիմուլյացիայի հետ,
  • հիվանդների ուսուցողական ծրագրեր՝ ասթմայի դպրոցի կազմակերպում, որը զգալիորեն բարձրացնում է հիվանդության ընթացքի հսկողության արդյունավետությունը, ալերգիկ տարբեր հիվանդությունով հիվանդների սննդակարգի, միջավայրի և կենսակերպի կարգավորում,
  • իմունային համակարգի այլ խանգարումներով տառապող հիվանդների ախտորոշում և բուժում, որոնց բուժման մեջ մեծ տեղ են գրավում իմունոտրոպ դեղամիջոցները: Հիվանդների տվյալ կոնտինգենտի մոտ կատարվում է իմունոպրոֆիլակտիկա, իմունոթերապիա և իմունոռեաբիլիտացիա: Վերջին տարիներին, ըստ ցուցումների կիրառվում է բուժման ցիտոկինային և հակացիտոկինային ստրատեգիա:

Կլինիկան մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրապետության բժիշկներին և այլ բաժանմունքներին:


Համագործակցություն

Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկան համագործակցում է Ռուսաստանի Դաշնության իմունոլոգիայի ինստիտուտի պետական գիտական կենտրոնի և Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի հետ: Կլինիկայի մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովների և համագումարների, հանդես գալիս զեկուցումներով:


Կլինիկայի աշխատակազմ

Գամբարով Սպարտակ Սեմյոնի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Ստեփանյան Սուսաննա Սմբատի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Հակոբյան Կարինե Հովհաննեսի բժիշկ-օրդինատոր
Պանդիկյան Նարինե Թոռնիկի բժիշկ-օրդինատոր
Գաբրիելյան Արսեն Ռոբերտի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Կիրակոսյան Էդուարդ Սարիբեկի բժիշկ-օրդինատոր


Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 58, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 87

 

Find us on Facebook