Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ «Առաջնորդենք Ապագան» միջազգային ուսանողական ֆորումը

leading-future

Ս.թ. ապրիլի 15-ին Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջնորդենք Ապագան» միջազգային ուսանողական ֆորումը, որը ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջոցառումների բաղկացուցիչ մասն էր կազմում: Ֆորումի հիմնական նպատակն էր համախմբել թե հայաստանյան, թե արտերկրյա երիտասարդությանը, ինչն, անխոս, պսակվեց մեծ հաջողությամբ: Մասնակիցները և հյուրերը հնարավորություն ստացան ընդլայնել իրենց գիտելիքները հանրային առողջապահության ոլորտում, ներգրավվել աշխույժ քննարկումների մեջ, որոնք արծարծում էին մերօրյա իրականության կարևորագույն խնդիրները:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվեցին կլոր սեղաններ, որտեղ հնչեցին երիտասարդությանը հուզող այսպիսի հարցեր, ինչպիսիք են գիտության և կրթության բարելավում, Բոլոնիայի գործընթաց, մարդու իրավուքներն առողջապահության ոլորտում, ուսանողական կառույցների ինքնակառավարում, երիտասարդ ընտանիքների կայացման խթանում: Ֆորումի ավարտին կատարվեց ամփոփիչ վերլուծություն, որի արդյունքները բաց նամակով ներկայացվեցին ՀՀ կառավարություն։

Ներբեռնել բաց նամակը

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook