Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական օրդինատուրա

Կլինիկական օրդինատուրայի նպատակը առողջապահության բնագավառի համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ (բժիշկներ, ստոմատոլոգներ և դեղագետներ) պատրաստելն է:

Կլինիկական օրդինատուրան կազմակերպվում է անվճար և վճարովի հիմունքներով:

Նպատակային կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար տեղեր են հատկացվում ՀՀ պաշտպանության, ՀՀ և Արցախի առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատվերով: Համապատասխան գերատեսչության հետ պայմանագիր ունեցող կլինիկական օրդինատորները մասնագիտացումն ավարտելուց հետո պարտադիր աշխատանքի են անցնում տվյալ գերատեսչության ստորաբաժանումներում:

Բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրայի տևողությունը 1-4 տարի է: Կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում համալսարանի ամբիոններում աշխատող հանրապետության առաջատար մասնագետների ղեկավարությամբ ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ:

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագրերը պարբերաբար վերանայվում և համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին:

Կլինիկական օրդինատորների մասնագիտացումը կազմակերպվում է համալսարանական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանի ուսումնական բազա հանդիսացող առաջատար բժշկական հաստատություններում, ինչպես նաև համագործակցող դեղատներում:

Համալսարանական հիվանդանոցները մշտապես համալրվում են համաշխարհային պրակտիկայում լայն կիրառում ունեցող ախտորոշիչ, կլինիկական և լաբորատոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տարեցտարի բարձրացնել կլինիկական օրդինատորների կրթության որակը:

Մասնագիտական կրթության ընթացքում կլինիկական օրդինատորին իրավունք է տրվում ծրագրի որոշ բաժիններ անցնելու օտարերկրյա առաջատար առողջապահական կազմակերպություններում և կլինիկաներում:

Մասնագիտական կրթության ծրագիրը կատարելուց և ավարտական ատեստավորման քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, կլինիկական օրդինատորները ստանում են համապատասխան դիպլոմ, որը թույլ է տալիս նրանց իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն:

 

Find us on Facebook