Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ինտերնատուրա

Բժշկական համալսարանում ինտերնատուրան հիմնադրվել է 1970թ.-ին՝ բուժական և մանկաբուժական ֆակուլտետների շրջանավարտների համար, 1974թ.-ից ներգրավվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը, 1989թ.-ին՝ դեղագիտականը և 1994-ին՝ բժշկականխարգելման ֆակուլտետը:

Ռազմաբժշկական ֆակուլտետում ինտերնատուրան հիմնադրվել է 1996թ.-ին և շարունակվում է մինչ օրս՝ ընդհանուր գործունեության բժիշկ զինված ուժերում և 2013թ.-ից՝ ընդհանուր գործունեության ստոմատոլոգ մասնագիտություններով:

Ինտերնատուրայի ուսումնական պլան-ծրագրի համաձայն՝ ինտերնները յուրացնում են գործնական հմտություններ բուհի և հանրապետության առաջատար մասնագետների հսկողության ներքո, խորացնում են նաև տեսական գիտելիքները և պատրաստվում անցնելու ինքնուրույն աշխատանքի:

 

Find us on Facebook