Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ՄեդՎիշ միջազգային կազմակերպություն (ԱՄՆ)


ՄեդՎիշը ոչ-առևտրային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է նվիրաբերել զարգացող երկրներին, որպես մարդասիրական օգնություն, բժշկական պարագաներ և սարքավորում: ՄեդՎիշը բարելավում է բժշկական ծառայության որակը զարգացող երկրներում:
14 տարի շարունակ ՄեդՎիշը իր եզակի ծրագրերի շնորհիվ հավաքել և մատակարարել է ահռելի քանակությամբ բժշկական պարագաներ աշխարհի զարգացող երկրների ժողովուրդներին։

Րաֆֆի Ավիտսիանը ԱՄՆ-ի Քլիվլենդ կլինիկայի ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժնի բժիշկ է։ Նա նաև դասավանդում է Քլիվլենդ կլինիկայի Լերներ քոլեջում։ Բժիշկ Ավիտսիանին պարգևատրել են բազմաթիվ մրցանակներով նրա՝ դասավանդման հանդեպ ունեցած եռանդի և սիրո համար՝ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Արթուր Բարնսի անվ. ականավոր ուսուցչի պարգև», «Ակնառու ուսուցչի պարգև»։

Տարիներ շարունակ Րաֆֆի Ավիտսիանը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչների հետ համատեղ Հայաստանին մատակարարել է բժշկական պարագաներ և սարքավորումներ։

Հայ Օգնության Ֆոնդի Շարունակական Բժշկական Կրթության ծրագրի շրջանակներում 2005թ. Րաֆֆի Ավիտսիանը և Սերոբ Դեմիրճիանը Հայաստանին նվիրաբերել են ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ։
 

Find us on Facebook