Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Բժիշկ Ջոն Բիլեզիկյան (ԱՄՆ)


Բժիշկ Ջոն Բիլեզիկյանը բժշկության և դեղագործության պրոֆեսոր է Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջում (ԱՄՆ): Բազմաթիվ միջազգային բժշկական և գիտական կոմիտեների և միությունների անդամ է և հեղինակ բազում գիտական հոդվածների, որ նվիրված են զանազան ոսկրային հիվանդությունների կլինիկական հետազոտությունների լուսաբանմանը:

Շնորհիվ պրն. Բիլեզիկյանի սրտաբուխ նվիրատվության՝ այսօր Մուրացան համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքը վերազինվել է նորագույն ուլտրաձայնային դենսիտոմետրով: Ոսկրի խտությունը չափող այս սարքը հայտնաբերում է ոսկրի միներալ խտության մեջ տեղի ունեցած փոփոխությունները և այսօր լայնածավալ կիրառություն ունի ողջ աշխարհով մեկ` օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով: Տարիներ առաջ նշյալ հիվանդությունը հայտնաբերվում էր միայն ոսկրի կոտրվածքից հետո: Միչդեռ մեր օրերում, վաղ ախտորոշման դեպքում, կարելի է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ օստեոպորոզի ընթացը դանդաղեցնելու և ոսկորներն ամրացնելու ուղղությամբ:

Այսօր չկան որևէ ճշգրիտ տվյալներ օստեոպորոզի տարածվածության վերաբերյալ ՀՀ բնակչության շրջանում: Դենսիտոմետրիան հիանալի հնարավորություն է ընձեռում ՀՀ տարբեր շրջաններում հիվանդության տարածվածության ուսումնասիրության համար:
 

Find us on Facebook