Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Սեքսոպաթոլոգիայի կլինիկա

Կլինիկայի ղեկավար՝ Սևադա Վանիկի Հակոբյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Կլինիկան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի բազան է:


Պատմություն

Կլինիկան համալրված է արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներով, որոնք բուժում և վերականգնում են անհատների և ամուսնական զույգերի սեռական առողջությունը:

Օգտագործվող ախտորոշման մեթոդներն են՝

  • ամուսնական զույգի սեռական աններդաշնակության համակարգային վերլուծություն,
  • անձի տիպի որոշում,
  • ամուսնական զույգի էմոցիոնալ տիպի որոշում,
  • սեքսոլոգիական մասնագիտացված թեստեր,
  • սեռական կոնստիտուցիայի որոշում:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում բուժում են՝

  • հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • քրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • անոթային և նեյրոգեն գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • էրեկցիոն դիսֆունկցիա (սեռական թուլություն),
  • վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,
  • տղամարդկանց անպտղություն,
  • տղամարդկանց անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումների բուժում,
  • տարբեր պատճառներով պայմանավորված կանանց սեռական ֆունկցիայի խանգարումներ,
  • սեռական ցանկության նվազում կամ բացակայություն,
  • սեռական գրգռման խանգարում,
  • անօրգազմիա,
  • վագինիզմ,
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ,
  • ամուսնական զույգի սեռական աններդաշնակության ախտորոշում և բուժում,
  • սեքսուալ նևրոզներ,
  • ամուսնական թերապիա:

Բուժումն իրականացվում է մի քանի ուղղություններով.

  • դեղորայքային թերապիա,
  • ֆիզիոթերապիա,
  • անհատական և ամուսնական հոգեթերապիա,
  • վարքային հոգեթերապիա,
  • վարքային-ճանաչողական հոգեթերապիա,
  • ռացիոնալ հոգեթերապիա,
  • ներշնչանք (սուգեստիա),
  • սեքս թերապիա:


Գիտական գործունեություն

Սեքսապաթոլոգիայի կլինիկան Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ՝ դրանք տպագրելով համապատասխան գիտաբժշկական հանդեսներում:

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

  • հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումները,
  • սեռական խանգարումներ՝ պայմանավորված սեռական դաստիարակության սխալներով,
  • սեռական ցանկության խանգարումները,
  • տղամարդու անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումները,
  • զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների որոշ առանձնահատկությունները, գիշերամիզության տարածվածությունը և նրանց բժշկական փորձաքննության կազմակերպման տակտիկան:


Համագործակցություն

Սեքսապաթոլագիայի կլինիկան համագործակցում է.

  • Սեքսոլոգիայի համաշխարհային ասոցացիայի (WAS),
  • Հոգեբուժության հայկական ասոցիացիա,
  • Ուկրաինայի սեռական առողջության կենտրոնի,
  • Մոսկվայի քաղաքային փսիխո-էնդոկրինոլոգիական կենտրոնի,
  • Սանկտ-Պետերբուրգի բժշկական հետդիպլոմային ուսուցման ակադեմիայի/նևրոզների կլինիկայի հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Հակոբյան Սևադա Վանիկի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ
Հակոբյան Արամ Էդուարդի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Արսեն Դավիթի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ.
Շահրամանյան Վրեժ Ալբերտի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ.
Ազատյան Ռուզաննա Էդուարդի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Փիլոյան Թամարա Ազատի բժիշկ-գինեկոլոգ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Սեքսապաթոլոգիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 90
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը , Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook